Rate this item
(0 votes)

ՄԱՐԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ. «ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՄԻՇՏ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՄԱԶՉԻՍ, ՊԱՊԻԿԻՍ, ՈՒ ՀԱՅՐԻԿԻՍ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»

Այս օրերին Հայաստանում հյուրընկալվում են ՀՀ ազգային հավաքականի նախկին լավագույն խաղացողներից մեկի, հանրահայտ կիսապաշտպան, այսօր 39-ամյա ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ Հոլիվուդում հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի 2008թ ծնված պատանիների թիմի հայազգի 12 սաները:Քարամյանի այս քայլը իսկապես գովեստի է արժանի,քանզի վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է,  որ արտասահմանյան  հայկական պատանեկան թիմ է հյուրընկալվում մայր հայրենիքում `Հայաստանում:  Այս հայենանվեր ու հայանպաստ  ձեռնարկը   բացառիկ հնարավորություն է օտար ափերում ապրող հայ մաչուկներին շփվելու Հայաստանում ապրող իրենց հայրենակից հասկակակիցներին , ովքեր նույնպես ֆուտբոլով  են զբաղվում:  
Ինչպես  նախապես հայտարարել էր Արտավազդ Քարամյանն  նրա գլխավորած թիմը մայր Հայաստանում  հուլիս 23-27-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել էր    4 միջազգային ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի իր հասակակիցների հետ:
Այդ հանդիպումներից  3-ում  Karamyan Soccer Academy ակադեմիայի   թիմ այդ ընկերական հանդիպումներից  3-ում  հաղթեց մրցակիցներին՝ «Փյունիկ-2008-1»`3:1, «Ալաշկերտ-2008»`2:0, «Արարատ-2008»`5:1,  և միայն մեկում զիջեց `2:4 հաշվով `«Փյունիկ-2008-2»-ին:
Այս խաղերում  ամերիկյան թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ, ու2 գոլի հեղինակ դարձավ   թիմի առանցքային ու առաջատար խաղացողներից մեկը, 11-ամյա   կիսապաշտպան  ՄԱՐԱՏ ՍՏԵՓԱՆԱՅԱՆՆ,  ով   իր մարզական կարիերայում առաջին հարցազույց տվեց , պատասխանելով իրեն առաջադրված հարցերին.

-Որտե՞ղ,  և ե՞րբ  ես   ծնվել:
-Ծնվել եմ  ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում    2009թ  հունվարի 9-ին:
-Երբվանի՞ց  եք ապրում ԱՄՆ-ում:
-Արդեն 11տարի է  բնակվում ենք ԱՄՆ-ում,  ծնված օրվանից Գլենդելի բնակիչ եմ:
-Ֆուտբոլով  երբվանի՞ց ես զբաղվում, ո՞վ է եղել  քո  1-ին մարզիչը և  ո ՞վ է քեզ  բերել ֆուտբոլ:
-Ֆուտբոլ սկսել եմ զբաղվել 4 տարեկանից:Ինձ ֆուտբոլ է   բերել  հայրիկս՝ ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Նա ճիշտ է   ֆուտբոլով չի զբաղվել, սակայն   ֆուտբոլի ջերմ երկրպագու է,  լիովին քաջատեղյակ է, հատկապես  հայկական ֆուտբոլի անցուդարձից , մշտապես ներկա է   եղել   ԱՄՆ-ն ժամանած հայկական ակումբերի ու հավաքականի  հանդիպումներին: Առաջին մարզիչս եղել է պարոն Պողոսը , իսկ վերջին 3 տարիներին մարզվում եմ  ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ մոտ , ու մշտապես աշխատում եմ արդարացնել թե՛  խստապահանջ  ու բարձրակարգ մարզչիս, այլ նաև    ժամանակին ֆուտբոլով զբաղված պապիկս՝  ՍԱՄՎԵԼ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ, ու  նաև հայրիկիս սպասելիքները: Փոքր հասակում մեկ  անգամ ֆուտբոլային հանդիպում դիտելուց հետո հրապուրվեցի  և սիրեցի այս մարզաձևով, ու ասեմ, որ առ այսօր   չեմ փոշմանել նման ընտրության համար:    
-Ու՞մ ես ուզում նմանվել: Ունե՞ս սիրելի  ֆուտբոլիստ: Ո՞վ    է   քո կուռքը ֆուտբոլում:
- Սիրածս ֆուտբոլիստը  ՀՀազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է ,ում   շատ կուզեի նմանվելու:    Նա է ֆուտբոլում իմ կուռքը, քանի որ   շատ  խելացի է խաղում , մեծ պրոֆեսիոնալ է,  հրաշալի դրիպլինգ  և  փոխանցումների բարձր կուլտուրա ունի,  շատ աշխատասեր է:
-Ո՞ր  դպրոցում, ու ո՞ր դասարանում է ես սովորում: Դպրոցական առարկաններից ,ո՞րն ես առավել սիրում:  
-Սովորում եմ Գլենդելի Թոմաս Ջեֆերսոնի  հայ-ամերիկյան դպրոցի  6 –րդ դասարանում:  Դպրոցական առարկաներից  ամենաշատը սիրում եմ մաթեմատիկան և այդ առակայից բարձր գնհատկաններ եմ ստանում:  Ամեն դեպքում ինձ համար առայժմ  առաջնայինը մնում է ֆուտբոլը: Բայց,   եթե  հանկարծ հետգայում    ինչ –որ պատճառով   ֆուտբոլիստ չդառնամ , ապա չի բացառվում,որ       ուժերս   փորձեմ  մաթեմատիկայի բնագավառում:
-Ո՞ր ֆուտբոլային ակումբն  ես  սիրում, ու  երկրպագում ,և  ինչու՞:
-Սիրում ու երկրպագում եմ Միլանի «Ինտերին» , որի մասնակցությամբ առաջին իսկ հանդիպումը դիտելուց հետո սիրահարվեցի այդ ակումբին , որը  շատ  արագ ու նպատկասլաց  է   խաղում և դիտարժան ֆուտբոլ  է ցուցադրում: Սիրում եմ այս ակումբի և Խորվաթիյաի հավաքականի հարձակողական ոճի  կիսապաշտպան  ԻՎԱՆ ՊԵՐԻՍԻՉԻՆ:  :Միշտ հետևում եմ  այս  թիմի  ելույթներին ,ու նաև տեղյակ եմ  օրինակ, որ    հուլիսի 27-ին   ընկերկական  հանդիպումում «Ինտերը»   խաղաց  ֆրանսիական ՊՍԺ-ի հետ  և   1:1 հաշվով ավարտված խաղում հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 6:5 հաշվով:
-Ո՞ր ակումբում ես   երազում խաղալ :
-Մեծ երազանքս  է  խաղալ Միլանի «Ինտեր», իսպանական «Բարսելոն», ու «Ռեալ» ակումբերից մեկում:
-Ո՞րն է ֆուտբոլում քո նպատակը …ի՞նչ ի  ես ձգում հասնել  ֆուտբոլում:
-Նպատակս ֆուտբոլում միշտ  կատարելագործվելն ու առաջադիմելն  է: Ձգտում  եմ դառնալ   հայտնի ֆուտբոլիստ,  ճանաչված  լինել, շատ փող վաստակել    և  խաղալ    եվրոպակա բարձրակարգ  ն լիգաներում,     ելույթներ ունենենալ Չեմպիոնների լիգայի և եվրոլիգայի  խաղարկություններում:
-Ի՞նչ տպավորություն  ստացար  Հայաստանում անցկացրած ընկերական հանդիպումներից:Հատկապես, ի՞նչը տպավորվեց  այդ խաղերում քո մեջ:
-Հետաքրքիր էր խաղալ հայաստանյան մեր հասկակիցների հետ , որ պարզեինք    մեր իրական հնարավորությունները:Այդ հանդիպումները ուսանել ի ու օգտակար էին մեզ  համար:Տպավորվեց  հատկապես  «Փյունիկ-2008-1-ի հետ  մեր հանդիպում , որտեղ մենք 3:1 հաշվով  հաղթեցինք ուժեղ մրցակցին: Այդ թիմը բավական արագ ու ագրեսիվ էր  գործում  ու  այդպիսի թիմի դեմ խաղալն ինձ համար   իսկապես  հաճելի էր:
-Ի՞նչ  սովորեցիր  մրցակիցներից, ի՞նչ դասեր քաղեցիր այդ   ընկերական հանդիպումներից:
-Սրանք մեր առաջին հանդիպումներն էին հայկական պատանեկան թիմերի հետ:Առավել հիշարժան էր «Փյունիկ-2008-1»  հետ հանդիպումն էր :Ըստ իս այդ էիմը մեր 4մրցակիցներից ամենուժեղն էր , շատ կազմակերպված, ագրեսիվ , համարձակ և դիտարժան,  լավ ֆուտբոլ էր    խաղում:Նրանցից  սովորեցինք առավել   ագրեսիվ  խաղալու հատկանիշը: Ամենակարևոր դասն  եղավ այն էր,  որ  հաջողության ու ցանկալի արդյունքի հասնելու համար    մեկ անգամ ևս համոզվեցիք, որ անհրաժեշտ    է մինչ  վերջ պայքարելով  և անմնացորդ նվիրումով   խաղալ:  
-Համեմատիր Հայաստանի և ԱՄՆ-ի պատանեկան   ֆուտբոլների մակարդակները  …Ինչո՞վ  դրանք  նման , ու ինչո՞վ  տարբեր …
-Այստեղ  պատանեկան թիմերի քանակ շատ է, ու կա մրցակցություն:ԱՄՆ-ում  թիմերի քանակը  համեմատաբեր քիչ  է:   Նույն թիմերի հետ անընդատ խաղալով դժվար է խաղային աճ գրանցել:  Այստեղ ավելի շատ թասիբով, վիզ դնելով  խաղալուն,  արագաուժային ֆուտբոլին են դավանում, իսկ  ԱՄՆ-ում  մեր մարզիչը հիմա փորձում  է տեխնիկական  և ֆիզիկական պարտրաստականությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել, ավելի ագրեսիվ ,արագ, հարձակողական    և կոմբինացիոն ոճով խաղալը սերմանել, որը  իհարկե  նաև երկրպագուներին էլ  է  դուր գալիս:
-Հայասատանի անվանի ֆուտբոլիստներից ու՞մ ես ճանաչում :
- ԽՈՐԵՆ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ , և ԱՐԿԱԴԻ ԱՆԴԻՐԱՍՅԱՆԻՆ,    իսկ ԱՄՆ-ում բնակվողներ հայտնի հայազգի  ֆուտբոլիստներից՝   ԼԵՎՈՆ  ԻՇՏՈՅԱՆԻՆ և ՀՀազգային   հավաքականի հարձակվող ՅՈՒՐԱ   ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ: Բնականաբար գիտենք նաև,որ ներկայիս մեր  մարզիչը՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆՆ,եղել  է ՀՀ   ազգային հավաքականի լավագույն  խաղացողներից մեկը:
Մեր այս   հայաստանյան մրցաշրջագայության ամենաանմոռանալի    հուշերից մեկն այն է, որ այս  անգամ   մեզ   բախտ վիճակվեց հանդիպելու  20 –րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ   ճանաչված Խորեն Հովհաննիսյանին, ու  նաև  լուսանկարվեցլու  նրա հետ: Ինձ համար հաճելի էր   ծանոթանալ  նաև «Արարատ-73»-ի  հաջողությունների    պատմությանն,  ու  Երևանում տեսնել    «Արարատ -73»-ին նվիրված հուշակոթողը:   
-Հետևում ես արդյո՞ք ՀՀ ազգային հավաքականի  ելույթներին:  
-Հնարավորության սահմաններում   հայրիկիս օգնությամբ    աշխատում եմ  հետևել, ուրախանում եմ նրանց հաջողություններով ու հաղթանակներով  դրանք մեզ   ևս  շատ են ոգևորում   ու քաջալերում: Այդ խաղերը   դիտելուց հետո իմ երազանքերին  ավելացել  է  ՀՀ ազգային հավաքականում   հանդես գալու բաղձալի նպատակը, ցանկությունն    ու երազանքը:
- Ի՞նչ  ճաշատեսակ, ու միրգն  ես  սիրում:
-Ճաշատեսակներից սիրում եմ սպասը, մրգերից`ծիրանը:
-Երևանում հետևում  էիր  արդյո՞ք   Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության   եզրափակիչ փուլի հանդիպումներին:Երևանում ներկա գտնվեցիր  եվրագավաթների    խաղարկություններին մասնակցող ՀՀ  թիմերի հանդիպումներին: Հայկական  ակումբերից  ո՞րի խաղը  առավել տպավորվեց:
-Հայաստանյան  մեր այս այցելության  գրաֆիկը շատ հագեցած  էր , ու մենք խաղադաշտում  չհասցրեինք դիտել այդ հանդիպումները, սակայն  հիմնականում տեղյակ ենք   դրանցում տեղի ունեցած իրադարձություններին: Մասնավորապես, գիտենք ,որ Մ19 ՀՀընտրանին   իր բոլոր 3 մրցակիցներին`Իսպանիայի, Պորտուգալիայի  և Իսպալիայի հավաքականներին զիջեց ու խմբում վերջին`4 –րդ տեղը գրավեց: Ցուցադրած խաղի  որակով այս 3 ընտրանիներն էլ  գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:   Իսկ չեմպիոն էլ դարձավ Իսպանիայի ընտրանին,որ եզրփակչում 2:0 հաշվով պարտության մատնեց Մ19 Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին:  
Գիտենք, որ եվրոլիգայի  խաղարկության  վերջին խաղերում  ՀՀ չեմպիոն  «Արարատ-Արմենիան»   2:0 հաշվով հաղթեց  մրցակցին ,ու ինձ ամենից շատ հենց  «Արարատ-Արմենիայի»  ցուցադրած խաղը  առավել  տպավորիչ     թվաց:  ՀՀփոխչեմպիոն «Փյունիկն» էլ հաղթեց 2:1հաշվով,   ու միայն ՀՀ գավաթակիր  «Ալաշկերտն»  Երևանում 0:3 հաշվով  պարտվեց ռումինական «Ստյաուային»:  Ասեմ , որ «Փյունիկի»  խաղաոճն էլ  ինձ հոգեհարազատ է:
Ներկայիս  թիմակիցներցս մեծամասամբ առաջին անգամ էին այցելում  Հայաստան, ուստի    ընձեռնված  հնարավորությունից   օգտվելով նախընտրում էինք ազատ ժամանակ  գնալ  Հայաստանի տեսարժան վայրերը  դիտելու:Եղանք  Բյուրականի աստղադիտարանում,Արագած լեռը  տեսանք, այցելեցիք Գառնի  -Գեղարդ, ինչպես նաև  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր:
- Քո հարազատներից,   ովքե՞ր են զբաղվել ֆուտբոլով:Ֆուտբոլի նկատմամբ սերը ու՞մից է  փոխանցվել  քեզ:
-  Մեր ընտանիքում   ֆուտբոլով զբաղվել  է   Սամվել  պապս, ով  հանդես է եկել հայաստանյան     ակումբերում և ելույթներ է ունեցել նաև ֆուտզալում:  Հենց  սիրելի   պապիցս էլ  ես ժառանգել եմ ֆուտբոլի նկատմամբ անսահման սերը:
- Քեզ  ո՞ր  դիրքում   է ավելի հոգեհարզատ  խաղալ :
-Նախասիրածս դիրքը կենտրոնական կիսապաշտպանի  դիրքն է:  Բայց կարող  եմ հաջողությամբ  խաղալ նաև թե աջ, և թե ձախ կիսապաշտպանի դիրքերում: Տիրապետում եմ  թե աջ ,և թե ձախ ոտքերով հարվածների:
-Ի՞նչ տպավորություններով  ես վերադառնում Հայաստանից:
-  Անջնջելի տպավորություններով և գեղեցիկ հուշերով եմ  վերադառանում ԱՄՆ:   Հիացած եմ,  թե   պատանիների համար  ֆուտբոլով զբաղվելու  ինչպիսի   նախանձելի հնարավորություններ են   ստեղծվել հիմա Հայաստանում:  Կարծում եմ   դա մեծ խթան  կլինի,որպեսզի  հայկական ֆուտբոլը աստիճանբար կրկին առաջադիմի: Ուրախ եմ ,որ իմ հասակակաիցների համար Հայաստանում    այսօր  ֆուտբոլով զբաղվելու նման   հրաշալի պայմաններ են ստեղծում:
-Ո՞վ  է  քո  նախասիրած  հերոսը:
-Իմ նախասիրած հերոսը   արացախյան ազատամարտի  հերոս ՄՈՆԹԵՆ է, ով իր օրինակով մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք   է սիրել հայրենիքն ու նաև  մարզական սխրանքերի   և    հերոսական քայլերի   է նպատակամղում:  Նրա    հաղթելու  մեծ   ձգտումը  մեր մեջ       հաղթողի հոգեբանություն  է   ներարկում  և մենք  միշտ այդ ոգով  ենք աշխատում  մտնել   ֆուտբոլի խաղադաշտ:
-Ի՞նչ  հարց  չուղղվեց  քեզ:Ի՞նչ կուզեիր ավելացնել:
- Ինչպես  մեր թիմի ավագ`Արսեն Քարամյանն  ասյ  հարցին պատասխանելիս նշեց,  իմ  մեծ ցանկություն էլ  է   այն , որ  Հայաստանի պատանեկան թիմերը փոխադարձ  այցով ժամանեն   ԱՄՆ , ու այնտեղ էլ  մենք  պատվով ընդունենք, ու հյուրընկալենք   իրենց:Անհամբերությամբ  կսպասենք  մեր նոր հանդիպմանը:


©2019 Armenian Soccer

back to top