Rate this item
(0 votes)

Արթուր Սողոմոնյան. «ԵԼ-ում «Փյունիկի» հաջորդ հանդիպումը հայկական ֆուտբոլի համար պատմական կլինի»

ՀՀ փոխչեմպիոն Երևանի«Փյունիկի»      նախագահ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում չեխական Յաբլոնեցի արգելքը հաղթահարելուց հետո այսպիսի գնահատական է «Փյունիկի»      հաջողությունը.
«Այսօր Երևանի «Փյունիկը» ֆուտբոլային ակումբը լարված պայքարում չեխական «Յաբլոնեցի»   հետ   խաղում հասավ անհրաժեշտ   ոչ-ոքիի , և երկու հանդիպումների  հանրագումարով, արդեն երկրորդ տարին անընդմեջ անցավ եվրոլիգայի խաղարկության որակավորման 3-րդ  փուլը:
Շատ շնորհակալություն մեր ամբողջ թիմին ՝ Ալեքսանդր Ֆեդորովիչ Թարխանովի գլխավորությամբ :Եվ, իհարկե,  մեր հիանալի երկրպագուներին, առանց որոնց աջակցության, մենք չէինք հասնի նման արդյունքի:
Հաջորդ խաղը կլինիպատմնկան , ոչ միայն մեզ համար, այլև  ողջ հայկական ֆուտբոլի համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի լեգենդար«Վոլվերհեմփթոն» թիմը կժամանի Երևան:
Այս ակումբը ստեղծվել է 1877 թ.-ին, Անգլիական ֆուտբոլի լիգայի հիմնադիրներից մեկն է: Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթի քառակի հաղթող: Այն թիմը, որը նախորդ մրցաշրջանում միավորներ էր վերցրել Պրեմիեր լիգայի բոլոր առաջատարներից,     ներառյալ «Մանչեսթեր Սիթիից», «Լիվերպուլից» և «Տոտենհեմից» »:

©2019 Armenian Soccer

back to top