Rate this item
(0 votes)

«Շիրակ »- «Ուրարատու», «Արարատ»- «Երևան» հանդիպումներով մեկնարկում է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը:
2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:
2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. հուլիսի 2-ին՝ ժամը 17-ին՝  «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Ուրարատուին» (նախկին  «Բանանցին»), որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը:
Իսկ այս անգամ եվրոպական ֆուտբոլը Գյումրի էր բերել Երևանի «Փյունիկը»: Հայաստանի փոխչեմպիոնը Չեխիայի «Յաբլոնեցին» հյուր գնալուց հետո «Հանրապետական» մարզադաշտում կխաղա «Լոռիի հետ: Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» ու «Լոռին» 8 անզիջում խաղ են անցկացրել. լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում նաև հուլիսի 4-ին, սկիզբը՝ ժամը 19:30-ին:
«Հանրապետականում» հուլիսի 2-ին «Արարատը» կընդունի բարձրագույն խմբի նորեկ «Երևանին», խաղի սկիզբը՝ ժամը 19:30-ին: «Երևանը» ՀՀ 1-ին խմբի առաջնությունն ավարտել է 2-րդ տեղում, միևնույն ժամանակ «Արարատը» եզրափակել է բարձրագույն խմբի աղյուսակը:
Հուլիսի 3-ին՝ ժամը 19-ին՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նախատեսվել է «Գանձասար-Կապան»-«Նոա» հանդիպումը:
Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ խաղերի նախապատրաստությամբ պայմանավորված՝ հետաձգվել է   խաղացանկով  օգոստոսի 4-ին նախատեսնված Հայաստանի չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» մրցավեճը գավաթակիր «Ալաշկերտի» հետ:

©2019 Armenian Soccer

back to top