Rate this item
(0 votes)

«Շիրակ» վստահ հաղթանակով մեկնարկեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում

ՀՀ բարձրագույն խմբի  1-ին տուրի 1 -ին խաղում Գյումրիի «Շիրակը»  սեփական հարկի տակ հյուրընկալեց  ՀՀ  նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր  Երևանի «Ուրարատուին» (նախկին «Բանանց») և  վստահ հաղթանակ տոնեց 3:1հաշվով: Խաղի արդեն  59 –րդ    րոպեին Վարդան Բիչախչյանի սաները բացահայտ առավելություն էին ստացել ու հաղթում էին 3:0 հաշվով:  Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Արտյոմ Գևորգյանը: Ապա 45-րդ և 59 –րդ րոպեների դուբլի հեղինակ  և հադիպման հերոսը  դարձավ «Շիրակի» նորեկ Մորի Կոնեն,  ով ամրապնդեց իր թիմի հաջողությունը:
«Ուրարտուին» մնացած ժամանակում հաջողվեց միայն  հեղինակության 1գոլ խփել, կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը,  բայց  ավելին անել չկարողացան : Ֆազուլինի սաներըառաջանության մեկնակյին տուրի խաղում  1:3 հաշվով տանուլ ըվեցին: Ընթացիկ առաջնությունում «Ուրարտու»   կազմում խփած 1-ին գոլը    70 –րդրոպեին հեղինակեց Եվգենի Կոբզարը:
Հանդիպման գլխավոր    մրցավար`Արթուր Սաֆարյանի  հետ  վիճաբանելու համար 88-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ ու խաղադաշտից  հեռացվեց   «Ուրարտուի» կիսապաշտպան Արտակ  Դաշյանը;

©2019 Armenian Soccer

back to top