Rate this item
(0 votes)

Հրայր Մկոյանը վերադառնում է կրկին իրեն հարազատ «Շիրակ» ակումբ

ՀՀ գավաթակիր Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է   ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի հետ   կնքած պայմանագիրը: :Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծ ռայությունից:
Կողմերը ցանկանում էին շարունակել համագործակցությունը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան   խնդիրների  պատճառներով ցանկություն  է հայտնել վերադառնալ իր հայրենի քաղաքի թիմ` «Շիրակ»,որին «Ալաշկերտի»   չեն խոչընդոտել:
Ընդհանուր առմամբ, Մկոյանը 20 պաշտոնական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» կազմում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ալաշկերտ»    ՖԱ-ն շնորհակալություն է  հայտնում փորձառու ֆուտբոլիստին` նվիրված աշխատանքի համար և հաջողություն մաղթում նրան  հետագա կարիերայում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Միասին մենք ունեցանք նշանակալի հաղթանակներ»,- իր հրաժեշտի խոսքում նշել է Մկոյանը:

©2019 Armenian Soccer

back to top