Rate this item
(0 votes)

ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ԱՎԵԼԻԻՆ»

«Ալաշկերտի» կանանց թիմը   օգոստոսի 6-ին մեկնեց Հոլանդիա, որտեղ կմասնակցի օգոստոսի 7-13 կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին :  9-րդ խմբում «Ալաշկերտի» կանանց թիմը կմրցի հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ:
Այս առիթով ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ ԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ  այս իրադարձությանն  այսպես է՝ մեկնաբանել.
«18 տարի անց Հայաստանը կրկին մասնակից ունի ՈՒԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։   «Ալաշկերտ» ՖԱ-ի կանանց  թիմն այսօր  սկսելու է  իր ելույթները շատ կարևոր ստուգատեսում։ Այս ֆուտբոլիստուհիները իրենց մասնակցությամբ արդեն շատ կարծրատիպեր են կոտրում, իսկ փոքր տարիքի աղջիկներին ճանապարհ են ցույց տալիս դեպի մեծ ֆուտբոլ։ Եկեք բոլորով հաջողություն մաղթենք մեր գեղեցկուհիներին, համոզված եմ, որ նրանք կցուցադրեն գեղեցիկ խաղ։ Միասին մենք կարող ենք հասնել ավելիին»:
Ըստ  այս ստուգատեսի խաղացանկի այսօր օգոտոսի 7-ին ժամը  20:30-ին     «Ալաշկերտ» ՖԱ-ի կանանց  թիմը    խմբային մրցաշարի 1-ին  խաղում կհանդիպի հոլանդական  «Տվենտեի» հետ: Այսօր 9 –րդ  խմբում տեղի կունենա նաև «Գոռնիկ»Լեհաստան- «Բեշիքթաշ»,Թուրքիա  հանդիպումը:
2-րդտուորւմ՝ օգոստոսի 10-ին ժամը 20-ին «Ալաշկերտը»  կհանդիպի  լեհական «Գոռնիին»,իսկ   3-րդ տուրում ՝ օգոստոսի 13-ին ժամը 20:30-ին ուժերը կչափի  թուրքական «Բեշիքթաշի»   հետ:

©2019 Armenian Soccer

back to top