Rate this item
(0 votes)

Օրբելի Համբարձումյանը կարիերան կշարունակի… ղրղզստական «Ալայ» ակումբում

Երևանի «Արարատ» նախկին  հարձակվող,23-ամյա   Օրբելի Համբարձումյանը կարիերան կշարունակի Ղրղզստանում:
Օգոստոսի 8-ին Համբարձումյանը  1 տարվա  պայմանագիր է կնքել   այդ երկրի բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության առաջատար Օշ քաղաքը ներկայացնող «Ալայ» ակումբի հետ: Այս մասին իրազեկում է ակումբի մամուլի ծառայությունը:   «Ալայն»  անցկացրած 15 խաղից հետո վաստկած 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 5 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող  Բիքեկի  «Դորդոյին»:
Հերթական `16-րդ տուրում «Ալայը»  օգտոստոսի 14-ին արտագնա խաղում մրցելու է  4 –րդ տեղում ընթացող  «Իլբիրսի» հետ:
Հավելենք, որ  «Ալայը» 201թ, 2015թ, 2016թ, 2017թ Ղրղզստանի չեմպիոնն է, 2013թ՝ գավաթակիրն ու 2017թ,2018թ`սուպերգավաթակիրը:
Նկատենք, որ Համբարձումյանը հանդես է եկել նաև «Ուլիսում», որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև Երևանի  «Բանանցում»: Եղել է ՀՀ  երիտասարդական հավաքականի խաղացող:

©2019 Armenian Soccer

back to top