Rate this item
(0 votes)

Ռոբերտ Պրոսինեչկի. «Եկել ենք հաղթելու համար և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք մեր նպատակին»

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլiի մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Երևանում ուժերն է չափելու  Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։  
Սեպտմբերի 7-ին  տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամնակ բոսնիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկի նշեց .
«Չնայած, մենք 1-ին խաղում մեզ մոտ 2:1 հաշվով հաղթեցինք Հայաստանի ընտրանուն , սակայն նրանք մեզ համար շատ դժվարություններ առաջացրեցին գրոհների և հակագրոհների ժամանակ։ Դիտել ենք հայերի ելույթները Հունաստանի և Իտալիայի հավաքակնների հետ մրցմարտերում:   Կարող եմ ասել, որ բավականին լավ թիմ ունեք։ Վաղն ամեն ինչ ակնառու կլինի խաղի ընթացքում։
Վերջին խաղերում 7 գոլ ենք բաց թողել  2-րդ խաղակեսում:Բայց  դրա  պատճառը ոչ թե մեր թիմի ոչ բավարար   ֆիզիկական վիճակն է, այլ կենտրոնացվածության պակասը։ Լիխտենշտեյնիընտրանու  հետ նախորդ խաղում   5 գոլ խփեցինք և դա մեզ հնարավորություն տվեց ինչ-որ չափով շտկել խփած-բաց թողած գոլերի հարաբերակցությունը։
Վաղը շատ կարևոր հանդիպում է մեզ համար և յուրաքանչյուր միավորը շատ մեծ նշանակություն ունի։ Եկել ենք այստեղ, որ հաղթենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք մեր նպատակին»:


2019 Armenian Soccer

back to top