Rate this item
(0 votes)

«Սևան» ՖԱ –ն ևս հայտնել է իր դիրքորոշումը

1.Ողջունում ենք ՀՖՖ նախագահի և գործկոմի պատասխանատվության զգացումը ստեղծված իրավիճակի նկատմամբ և դեկտեմբերի 23-ին արտահերթ ժողով հրավիրելու, ՀՖՖ նոր նախագահի և գործկոմի անդամների ընտրություն կազմակերպելու որոշումը:
2. Միանում ենք «Փյունիկ», «Արարատ», «Շիրակ», «Ուրարտու», «Նոա», ակումբների հայտարարություններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչպես նաև ողջունում և կողմ ենք ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո հնչած այն հայտարարությանը, որ պետք է սկսվի հայկական ֆուտբոլի առողջացման գործընթաց, ինչպես նաև ՀՖՖ «ֆիկտիվ» անդամների բացահայտման և դեկտեմբերի 23-ին նախատեսված ժողովից առաջ ՀՖՖ կազմից դուրսբերման գործընթաց:
Այդ կապակցությամբ կոչ ենք անում սույն գործընթացը ավարտելուց հետո հրապարակվի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող ՀՖՖ անդամների վերջնական կազմը՝ համառոտ ներկայացնելով յուրաքանչյուր անդամի կողմից իրականացվող ֆուտբոլային գործունեության մասին տեղեկատվություն:
3. Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ստեղծված իրավիճակում բացի սեփական շահերը հետապնդելուց միքիչ էլ մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին:


©2019 Armenian Soccer

back to top