Rate this item
(0 votes)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք և ընկերական 2խաղեր կանցկացնի Երևանում

ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝   ֆուտզալի ՀՀ  ազգային հավաքականը հունվարի 10-19-ը ուսմնամարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի   ծառայությունից.ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Էդվարդ Մկրտչյան - «Լեո»
Գոռ Սարգսյան - «Լեո»
Արթուր Մկրտչյան - «Լեո»
Տիգրան Վարդանյան - «Արարատ-Արմենիա»
Վահե Միրաքյան - «Արարատ-Արմենիա»
Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբ
Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Հիշեցնենք, որ մարզահավաքի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 17-ին՝ 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին։


©2020 Armenian Soccer

back to top