Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը» առաջիկայում ստուգողական խաղերում կմրցի «Ուրարտուի» և «Արմավիրի» հետ

Հայտնի են «Ալաշկերտի» երկու մրցակիցներ ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի  ծառայությունից,  ալաշկերտցիները    հունվարի 28-ին ստուգողական խաղում կհանդիպենք  Երևանի «Ուրարտուին»: Խաղը կկայանա մրցակցի մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Փետրվարի 1-ին կմրցենք ռուսական «Արմավիրի» հետ, որը հավաք կանցկացնի Երևանում:

Փետրվարի 6-ից «Ալաշկերտը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների մասին կտեղեկացնենք առաջիկայում:


©2020 Armenian Soccer

back to top