Rate this item
(0 votes)

| «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան այսուհետև կգործի նոր ձևաչափով: մշալվել է աշխատանքյին նոր ձևաչափ: Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից, ակադեմիան ըստ տարիքային բաշխվածության կունենա երեք բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կունենա պատասխանատու մարզիչ, որը կհամակարգի այդ տարիքային թիմերի հետ տարվող աշխատանքային գործընթացները, մարզումային ծրագրերը։
16-18 տարեկան ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Արամ Հակոբյանը։ 12- 15 տարեկաններինը՝ Վալերի Ալեքսանյանը, իսկ 8- 11 տարեկաններինը՝ Ալեքսանդր Թադևոսյանը։
Նման ձևաչափի ընտրության նպատակը իրականացվող աշխատանքը հնարավորինս արդյունավետ դարձնելն է։
Հավելենք նաև, որ ակադեմիայի մարզչական շտաբը համալրել են դարպասապահների փորձառու մարզիչներ` Տիգրան Ասլանյանն ու Վահան Շմավոնյանը։


©2020 Armenian Soccer

back to top