Rate this item
(0 votes)

Եվս մեկ լեգիոներ համալրեց «Ուրարտուի» կազմը

Երևանի  «Ուրարտուն» նոր համալրում ունի:Ինչպես տեղեկացնում են  ակումբի մամուլի ծառայությունից, պայմանագիր է  կնքվել  26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ:Այնպես, որ Ալեքսանդր Գրիգորյանի  գլխավորած թիմը համարվեց ևս մեկ լեգիոներով: Մինչդեռ ՀՀ առաջնության ավարտից հետո մարզիչը հայտարարում էր, որ ավելի մեծ տեղ են տալու տեղական  կադրերին:
Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում։
«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը դեռ չեմ տեսել։ Ստեղծված է ամեն պայման, կազմակերպվածությունն էլ բարձր մակարդակի վրա է։ Առաջին տպավորություններս լավն են։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ, բայց թիմի դեմ խաղալը մեկ բան է, իսկ թիմի համար՝ այլ բան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց ռուս հարձակվողը։

©2020 Armenian Soccer

back to top