Rate this item
(0 votes)

«Փյունիկ» ՖԱ-ն ևս տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»

Երևանի «Փյունիկը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:Այս  մասին տեղեկացնում են   երևանյան ակումբի  մամուլի ծառայությունը:
Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:
•    Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
•    Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
•    Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
•    Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:
«Փյունիկ» ՖԱ-ն լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել մեր խաղերին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

©2020 Armenian Soccer

back to top