Rate this item
(0 votes)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԴԱՎԻԹ ՄԱՆՈՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԱՐԱՐԱՏ»

Երևանի  «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ:Այս մասին իրազեկում են  երևանյան ակումբի   լրատվական ծառայությունից:
«Արարատը» նորեկի վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնական «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի  բարձրագույն խմբում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները:
30-ամյա կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 26 հանդիպում:
ՖԱ «Արարատը» բարի գալուստ և մեծ նվաճումներ է մաղթում Մանոյանին:


©2020 Armenian Soccer

back to top