Rate this item
(0 votes)

«ՇԻՐԱԿԻ» ԵՎՍ ԵՐԿՈւ ՓՈՐՁԱՌՈՒ ԽԱՂԱՑՈՂ ՀԱՄԱԼՐԵՑ …«ԱՐԱՐԱՏԻ» ԿԱԶՄԸ

Երևանի  «Արարատը» պայմանագրեր է կնքել  «Շիրակի» նախկին 2 փորձառու խաղացողների հետ , ՀՀազգային հավաքականում ելույթ  ունեցած  կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի   մամուլի ծառայությունից:
Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատ» են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:
Մալաքյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ժետիսու», «Պետրոլուլ», «Ստալ», «Վիկտորի Պլզեն», «Չեսկե Բուդեյովիցե» ակումբներում, իսկ Բարձրագույն խմբում պաշտպանել է «Ալաշկերտի», «Բանանցի» (այժմ «Ուրարտու») և «Փյունիկի» գույները:
Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է մեկ տասնյակից ավելի հանդիպում:
Երմակովը ռուսասկան «Կրասնոդարի» սան է: Հանդես է եկել «Կրասնոդարի» երկրորդ թիմում, ինչպես նաև «Տորպեդո Արմավիրում»:
ՖԱ «Արարատը» բարի գալուստ և հաղթական կարիերա է մաղթում նորեկներին:


©2020 Armenian Soccer

back to top