Rate this item
(0 votes)

«Ուրարտու-2»-ը Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությմաբ 1-ին հանդիպումն անցկացրեց

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանինհուլսիս 27-ին  Երևանի  «Ուրարտու-2»-ը սեփական մարզաբազայում ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը «Արարատ-Արմենիա-2»-ն էր։Ինչպես հայտնում են «Ուրարտուի» ամմուլի ծառայությունից,  սա Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ «Ուրարտու-2»-ի առաջին հանդիպումն էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուրարտու-2»-ը համալրվել է ակումբի ակադեմիայի ավագ տարիքի ֆուտբոլիստներով և արդեն այս խաղում նրանք խաղաժամանակ ստացան։
Հանդիպումն ընդհանուր հաշվով անցավ հավասար պայքարում։ Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում։ 65-րդ րոպեին հեռահար հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահրամ Մախշուդյանը։
Ընդունած գոլից հետո «Ուրարտու-2»-ը սկսեց ավելի ակտիվ գործել, ստեղծվեցին մի շարք վտանգավոր պահեր, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու-2» - «Արարատ-Արմենիա-2» 0:1:

©2020 Armenian Soccer

back to top