Rate this item
(0 votes)

«Ալաշկերտում» կրկին աճում է լեգիոներների թիվը

Եվրոլիգայի  խաղարկությնաը նախապատրաստդվող ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի Ալաշլերտը «Ալաշկերտը»    կազմը ուժեղացնում է  նոր լեգիորներնեով:  Ինչպես հայտնում են երևանյան ակումբի   լրատվական ծառայությունից, , «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսեն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո):
29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները: «Շավիշի» կազմում, որտեղ Պերդիգաոյի թիմակիցն էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պերդիգաոն արդեն իր նորամուտը նշել է «Ալաշկերտի» կազմում` նախօրեին կայացած Չարեցավանի «Վանի» հետ ստուգողական խաղում, ուր երևանցիները՝ Եղիշե Մելիքյանի սաները պարտվեցին 0:1 հաշվով:

©2020 Armenian Soccer

back to top