Rate this item
(0 votes)

2019/20 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՈՒԵՖԱ-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

UEFA 2019/20 Bests

ՈւԵՖԱ-ի մրցանակները ճանաչում են ֆուտբոլի տարբեր բնագավառներում վաստակն ու նվաճումները: Ֆուտբոլիստների համար գլխավոր մրցանակները ավանդաբար շնորհվում են օգոստոսի վերջին: Այս տարի, COVID-19 համաճարակի և 2019/20 մրցաշրջանի ուշ ավարտի կապակցությամբ, մրցանակաբաշխությունը տեղի է  ունենում հոկտեմբերի 1-ին և 2-ին Շվեյցարիայում:

Խաղացողների պարգևներ․

Մրցանակները, որոնք սահմանվել են Եվրոպական մարզական հրատարակչական ասոցիացիայի (ESM) հետ համագործակցությամբ, հանձնվում են լավագույն խաղացողներին, ովքեր անցած մրցաշրջանն անցկացրել են ՈՒԵՖԱ-ի հետ կապված ակումբում:
Խաղացողի ազգությունը նշանակություն չունի: Ժյուրին հաշվի է առնում թեկնածուների բոլոր հանդիպումները՝ ակումբի և ազգային թիմի համար, ներքին և միջազգային ասպարեզներում:

ՈւԵՖԱ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակ․

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվել է 2019/20  մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի «Տարվա լավագույն խաղացող»:  

Ժյուրիի կազմում էին Չեմպիոնների լիգայի 2019/20 և Եվրոպա լիգայի խմբային փուլերի 80 ակումբների մարզիչներ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի բոլոր ասոցիացիաների 55 մարզական լրագրողներ, որոնք ընտրվել են Եվրոպական մարզական հրատարակչական ասոցիացիայի (ESM) կողմից: Մարզիչները չէին կարող քվեարկել իրենց թիմի խաղացողների համար:

Նախորդ տարիների  հաղթողներ՝
2019թ - Վիրջիլ վան Դայք
2018թ - Լուկա Մոդրիչ
2017թ - Կրիշտիանու Ռոնալդու
2016թ - Կրիշտիանու Ռոնալդու
2015 թ - Լիոնել Մեսսի

ՈւԵՖԱ-ն նաև տարբեր դիրքերի համար լավագույն խաղացողների մրցանակներ է շնորհում Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի համար:
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահ՝ Մանուել Նոյեր
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն պաշտպան՝ Յոսուա Կիմիխ
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան՝ Կեվին դե Բրույնե
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն հարձակվող՝ Ռոբերտ Լեւանդովսկի

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն խաղացողն է ճանաչվել Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։

2020թ․ առաջին անգամ մրցանակ շնորհվեց նաև անցած մրցշարջանի լավագույն մարզչին։
«Բավարիայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիքն ճանաչվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Ժյուրիի կազմում էին 2019/20 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի (32) և ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի (48) 80 ակումբների մարզիչներ, ինչպես նաև 55 մարզական լրագրողներ ՈՒԵՖԱ-ի բոլոր ասոցիացիաներից, որոնք ընտրվել են Եվրոպական սպորտային հրատարակությունների ասոցիացիայի (ESM) կողմից:

Հավելենք, որ ժյուրիի կազմում այս տարի ևս Հայաստանը ներկայացնում էր Armenian Soccer կայքի գլխավոր խմբագիր ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Robert Lewandowski

Robert Lewandowski

Robert Lewandowski

Manuel Neuer

Joshua Kimmich

Hans-Dieter Flick
© Images: UEFA

© 2020 Armenian Soccer

back to top