Rate this item
(0 votes)

2մլն տրասֆերային արժեք ունեցող Տիգրան Բարսեղյանի ապագան «Աստանայում» հարցականի տակ է

Հայտնի է դարձել, որ 2020թ  Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր, 2014-2019թթ անփոփոխ չեմպիոն «Աստանան»       ֆինանսական խնդիրների պատճառով   կրճատել է  մրցաշրջան-2021-ի    ակումբի բյուջեն: Դրա հետևանքով,   ինչպես նշում են ղազախական լրատվամիջոցները    ակումբի ղեկավարությունը    պատրաստվում է  հրաժարվել բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից և  նրանց    հանել   է  տրանսֆեր:
Վերջիններիս թվում  է   ներկայումս    հայկական ֆուտբոլի համար  բավական բարձր` 2 մլն եվրո  տրանսֆերային արժեք  ունեցող       ՀՀազգային հավաքականի       աջ  կիսապաշտպան, 27-ամյա  Տիգրան Բարսեղյանը:
Ակումբի  ղեկավարությունը  տրանսֆեր հանված ֆուտբոլտների համար այժմ սպասում  է    առավել շահավետ առաջարկների:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը     2020թ  հունվարի 13-ին ղազախական   մեկ այլ ակումբից` «Կայսարից»   էր տեղափոխվել «Աստանա» ու կարճ ժամանակում  դարձել էր թիմի առանցքային  խաղացողներից մեկը: 27-ամյա     հայազգի ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում մասնակցել է     թիմի 19 խաղի, խաղադաշտում  եղել  է  1466րոպե ու 3 գոլ է  հեղինակել:  «Աստանայի»  հետ  նրա կնքած պայմանագրի  ժամկետը լրանում է 2021թ դեկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ Ղազախաստանի 6-ակի չեմպիոն   «Աստանայի»  երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով  Տիգրանը ակումբի  2020թ  լավագույն խաղացող է ճանաչվել, իսկ ՀՖՖ   «Տարվա լավագույն   ֆուտբոլիստ»  անվանակարգի    մրցույթում Հենրիխ Մխիթարյանից հետո ճանաչվել է 2-րդն ու կստանա    «Արծաթե գնդակ»  մրցանակն ու 3 մլն դրամ պարգևավճար:
Հավելենք նաև, որ Տիգրան Բարսեղյանը   2016թ    մարտի 25-ից  ելույթ է ունենում    նաև ՀՀազգային հավաքականի կազմում ու մասնակցած 34 խաղում 6 գոլ է հեղինակել: Բացի այդ նա 4 խաղ էլ անցկացրել է ՀՀ երիտասարդական ընտրանու կազմում:
Տիգրանն    2մլն  եվրո տրասֆերային արժեքով   այսօր հանդիսանում է  ՀՀ ազգային հավաքականի   ներկայիս կազմի  ամենաթանկարժեք ու արժեքավոր խաղացողներից  երրորդը:   ՀՀ ընտրանու կազմում   ներկայումս  նրանից ավելի բարձր տրանսֆերային  արժեք ունեն    իտալական «Ռոմայի»  կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանը՝    20 մլն եվոր և  գերմանական«Հոֆենհայմի»    կենտրոնական հարձակվող Սարգիս Ադամյանը` 4 մլն եվրո:

©2021 Armenian Soccer

back to top