Rate this item
(0 votes)

«Գանձասար»- «Միկա» խաղից առաջ , 42-րդ տուր

Մայիսի 18,  ժ.17.00,  Կապան  քաղային  մարզադաշտ


«Գանձասար»- «Միկա»    29խաղ  ,  + 7    = 5     -17       25:43
Մրցավր՝  Տիգրան    Հովսեփյան

ՀՀ ընթացիկ  առաջնությւնում  «Գանձասարը»  կարողացել  է  կրճատել  «Միկայի»  հետ  անցկացրած   հանդիպումների  բացասական  հաշվեկշիռը: 
Կապանցիները  միայն  2-րդ   շրջանում  են  (2:3)    են զիջել  ՀՀ   6-ակի  գավաթակրին, 3-րդ  շրջաններում  էլ ( 2:0 ,  3:2  ,  2:1)  համառ  պայքարից   հետո   հաղթանակներ  են  տոնել  : Այս  հանդիպումներում  առավել    արդյունավետ  են   գործել  2-ական  գոլի  հեղինակ   դարձած  ՝  «Միկայի»  ռմբարկու   Սեմյոն  Մուրադյանը ու  «Գանձասարի»բոսնիացի  հարձակվող  Դեյան  Վուկոմանովիչը:  Նկատենք  ,որ  այդ  խաղերում  2գոլի  հեղինակ  է  դարձել  նաեւ Նարեկ  Բեգլարյանը ,  սակայն  նա  գոլերից  մեկը  խփել   է  «Միկայում»  հանդես  գալու  ժամանակ  ,մյուսը՝«Գանձասարի»     կազմում  ելույթ  ունենալիս  :  Խաղի  արդյունքը    թիմերի  զբաղեցրած  դիրքի վրա  արդեն  էական   ոչ  մի  ազդեցություն  չի ունենա ,քանի  որ   մինչ այս  արդեն  «Միկան»   4-րդ  անգամ  հռչակվել   է  ՀՀ  փոխչեմպիոն  ,իսկ    «Գանձասարն»   էլ  ՝  3-րդ  անգամ    դարձել  բրոնզե   մեդալակիր:

Հավելենք  նաեւ    որ  2 թիմն    էլ   իրավունք  են  ստացվել  հերթական  անգամ  Հայաստանը    ներկայացնելու   եվրոլիգայի  գավաթի  խաղարկլությունում:  Նկատենք  ,որ  այս  խաղի    ավարտից  հետո  Կապան    մեկնած   ՀՖՖ  նախագահ  Ռուբեն   Հայրապետյանը   հանդիսավոր  պայմաններում   արծաթե   մեդալները  կհանձնի՝  «Միկային»   ,  բրոնզե   պարգեւներն էլ՝   «Գանձասարին»:Այս  խաղում   «Միկայի»  կազմում  հարցականի  տակ  է վնասվածքից  դեռ   լիովին   չապաքինված  ,Ալեքսի   եւ  Արեգ  Ազատյանի  մասնակցությունը խաղին  :  «Գանձասարի»  կազմում    էլ  թիմակիցնեին    չի կարողանա  օգնել,  ակումբից  հեռացած  թիմի  ռմբարկու  ,  բրազիլացի  24-ամյա  կիսապաշտպան   Դիեգո  Լոմբան:  Բուքմեյքերները  այս  խաղում  առավել  բարձր   են  գնահատում  «Գանձասարի»  հաղթանակի 
հասնելու շանսերը:Վերջինիս  հաղթանակի  համար  սահմանվել է  1,9 գործակից  , այն   դեպքում  ,երբ  «Միկայի»    հաղթանակը  գնահատվել  է  ՝  3,9 գործակցով ,  իսկ  ոչ-ոքին   էլ   ստացել  է  3  գործակից:


















2013 Armenian Soccer

back to top