Rate this item
(0 votes)

«Բանանց» - «Ուլիս» խաղից առաջ , 42-րդ տուր

Մայիսի  18,  ժ.17.00,  Երուան  , « Բանանցի-1»   մարզադաշտ

«Բանանց» - «Ոիլիս»      29խաղ  ,   +10      = 7    -12      39:32

Մրցավար՝  Մանուկ    Ֆահրադյան

ՀՀ  ընթացիկ  առաջնությունում միայն  2-րդ  շրջանում ( 3:2 )  է «ՈՒլիսին»  հաջողվել   հաղթել  մրցակցին  ,իսկ  մնացած  4  շրջաններում  ( 0:0  ,2 :2,    1:1, 0:0 ) ոչ-ոքիներ են  գրանցվել  :  Այս  հանդիպումներում  արդյունավետությամբ    աչքի  են  ընկել 3-ական  գոլի   հեղինակ   դարձած  «Բանանցի»  կիսապաշտպան  Արտակ  Դաշյանը  (նա  հիմա  հանդես  է  գալիս  «Գանձասարում »)  ,եւ  «Ուլիսի»  ռմբարկու  Արսեն  Բալաբեկյանը  :

Եթե  Կարեն   Բարսեղյանի  ղեկավարությամբ  հանդես  եկող   «Ուլիսի»   համար   հանդիպման  արդյունքը   էական  նշանակություն  չունի  ,քանի  որ  ՀՀ     նախկին  չեմպիոնը  վաստակած 42միավորով  արդեն  ապահովել  է   6-րդ  տեղը  , մինչդեռ  Վլադիմիր  Պյատենկոյի  սաներին   ՀՀ բարձրագույն   խմբում  տեղը  պահպանելու  համար  միմիայն    հաղթանակ  է  հարկավոր :  Նկատենք  ,որ  նախորդ  տուրում  «Բանանցը» արտագնա  խաղում    դժվարին  պայքարում  ոչ-ոքի ՝  1:1  խաղաց  իր գլխավոր  մրցակցի  ՝  «Արարատի»   հետ  ,որից  հիմա  2  միավորով  է  ետ  մնում  :  Իր  հերթին  «Ուլիսը»  4:1  հաշվով  սենսացիոն  հաղթանակ  տարավ  բրոնզե  մեդալի  հավակնորդ  ՝   «Իմպուլսի»  նկատմամբ  ,ու  այդ   կերպ   բրոնզե  մեդալներն  ու  եվրոլիգայի  ուղեգիրը  «նվիրեց»   «Գանձասարին:
Որքան էլ  զարմանալի  է  բուքմեյքերների  գնահատմամբ  այս  խաղի  ֆավորիտը  «Բանանցն»  է   համարվում  ,որի  հաղթանակի  համար  սահմանել  են 1,4  գործակից  ,  մինչդեռ  «ՈՒլիսի»  համար   այն  հավասար  է  ՝   5,95-ի  , իսկ  ոչ-ոքին  էլ  ստացել  է   4,45  գործակից :    















2013 Armenian Soccer

back to top