ՀՀ առաջնություններն այս տարի առաջին անգամ կանցկացվեն աշուն-գարուն մրցակարգով: Այս հանգամանքը մասնակից թիմերին նոր մրցաշրջանի նախապատրաստական նոր ժամանակացույց է թելադրում: Կարճատև հանգստից հետո վերսկսելով մարզումները թիմեր առաջիկայում նախատեսում են նաեւ ստուգողական հանդիպումներ ունենալ:
Ինչպես հայտնում է մեր թղթակցին բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած ՀՀ 1-ին խմբի հաղթող Մարտունու«Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գեւորգ Մարիկյանը արդեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրենց թիմը հունիսի 25–ին ժամը 13:00–ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի ՀՀ չեմպիոն՝ «Շիրակի» հետ:
Երկու թիմերն էլ նախապատրաստության հագեցած ծրագրեր ունեն: Ալաշկերտցիները պետք է նորամուտը նշեն բարձրագույն խմբի առաջնությունում և կազմի համալրման ու նորեկների փորձարկման խնդիրներ ունեն,իսկ «Շիրակն էլ » պիտի մեկնարկի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Տեղեկացնենք նաեւ , որ այս հանդիպման հաջորդ օրը՝ հունիսի 26-ին «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կունենա : Նկատենք նաեւ ,որ «Ալաշկերտնը» ներկայումս իր մարզումներն անցկացնում է Աշտարակի մարզադաշտում եւ «Կիլիկիա» մարզադահլիճում:
2013 Armenian Soccer