Rate this item
(0 votes)

Միքայել Խաշմանյանը համալրեց «Արարատի» կազմը


Վաղը՝  հունիսի 15-ին   ժամը՝18-ին Երեւանի  «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց, հարմարավետ մարզադաշտում միջազգային  ընկերական   հանդիպում  կունենա  «Բոլորը  ուղեւորվում են  Երեւան»  ծրագրի  շրջանակներում  Հայաստանում  հյուրընկալվող  Տալլինի«Արարատ»  հայկական  ֆուտբոլային ակումբի  «Արարատ-ՏՏՈՒ»  թիմի  հետ  :Վերջինս  երեկ  ,Երեւանում  ստուգողական  իր   առաջին  ընկերական  խաղում  գոլազուրկ  ոչ-ոքի խաղաց  «Փյունիկ-2»-ի  հետ  : 
Ինչպես  հայտնում  են Երեւանի  « Արարատի»  մամուլի  ծառայությունից  Աբրահամ  Խաշմանյանի  ղեկավարությամբ  «Արարատը»  հունիսի  10-ին  մարզումները  վերսկսել է  Ձորաղբյուրի  իր մարզաբազայում:    Թիմի կազմը օրերս համալրած «ՈԻլիսի» նախկին  ավագ Դավիթ  Ժ.  Գրիգորյանից  հետո  ,երեկ ակումբի  հետ  պայմանագիր է    կնքել   նաեւ «Բանանցի»  մարզադպրոցի  խոստումալից  սաներից  մեկը՝  մինչեւ  17  տարեկանների  ՀՀ հավաքականին  խաղացող  Միքայել  Խաշմանյանը՝ ով  գլխավոր  մարզչի որդին  է  :  Ակումբի  հետ  նոր պայմանգիր  է կնքել  նաեւ  21-ամյա  կիսապաշտպան  Գեւորգ  Օհանյանը:  Երկկողմանի  համաձայնությամբ  ակումբի   հետ  կնքած պամանգիրը խզել է  20-ամյա  հարձակվող  Վաղինակ   Էլոյանը:Նկատենք  նաեւ  , ,որ  ներկայումս «Արարատի»  հետ են մարզվում  նաեւ  ՀՀ առաջնությանը  մասնակցելուց  հրաժարված  «Իմպուլսի»  խաղացողներ ՝  21-ամյա  դարպասապահ  Տիգրան Վ.  Դավթյանն ու  17 –ամյա  կիսապաշտպան  Մհեր  Սահակյանը:
Հիշեցնենք  ,որ  «Արարատը»   մինչեւ  հունիսի  30-ը  մարզումները կշարունակի  Ձորաղբյուրում ,իսկ հուլիսի  1-ին  կմեկնի  Սերբիայի  Վոեվոդինա  քաղաքը  ,ուր կընթանա  թիմի  ուսումնամարզական առաջին հավաքը:  Այս  հավաքի  ընթացքում պլանավորված  են  մի քանի  ստուգողական հանդիպումներ  եւ   տարբեր   խաղային դիրքերում  կփորձարկվեն   մի  քանի   սերբ  ֆուտբոլիստներ: 




















2013 Armenian Soccer

back to top