Rate this item
(0 votes)

Փոխվել է ՀՖՖ կանոնակարգի քննարկման վերջնաժամկետը



Մայիսի 23-ից  ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժինը «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դրել է հանրային քննարկման:

Քննարկման նպատակն է մինչեւ կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:

Ինչպես  հայտնում  են  ՀՖՖ  մամուլի  ծառայությունից  փոփոխվել է կանոնակարգի վերաբերյալ դիտողությունների եւ առաջարկների ներկայացման ժամկետը: Դիտողությունները եւ առաջարկները գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 18-ը:
Հետաքրքիրն այն է,որ  ՀՀ առաջնությանը  մասնակցելու  հայտերի  ներկայացման  վերջնաժամակետ է   սահմանված հունիսի  15-ը:






















2013 Armenian Soccer

back to top