Rate this item
(0 votes)

«Գանձասարը» հաղթեց ՀՀ պատանեկան հավաքականին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մինչև 19 տարեկանների  ՀՀ հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Այսօր այստեղ  ստուգողական  հանդիպում   տեղի ունեցավ   մինչեւ 19 տարեկանների  ՀՀ  ընտրանու  և   եվրոլիգայի  խաղարկության  առաջիկա  հանդիպումների  պատրաստվող Կապանի «Գանձասարի» միջև:1-ին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 2-րդ կեսում  Սեւադա  Արզումանյանի  ղեկավարությամբ  ելույթ  ունեցող  «Գանձասարը» կարողացավ 2 անգամ գրավել  ՀՀ պատանեկան  հավաքականի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Ավագյանն  ու  Հայրապետ Ավագյանը:Մինչեւ այդ   «Գանձասարը»  հունիսի 20-ին  Երեւանում    անցկացրած  ստուգողական  խաղում  ոչ-ոքի  ՝ 2:2  էր  խաղացել  «Ալաշկերտի»  հետ :
Հիշեցնենք ,որ  այսօր  կայացած   վիճակահանությունից  հետո  հայտնի  դարձավ  ,որ«Գանձասարը»   հուլիսի 4-ին ԵԼ-ի  որակավորման  1-ին  փուլի 1-ին խաղում  Երեւանում  կհյուրընկալի  Ղազախստանի  առաջնության առաջատար  «Ակտոբեին» , որի կազմում  հանդես է գալիս  ՀՀ ազգային  հավաքականի  պաշտպան  Ռոբերտ Արզումանյանը :  Այս  թիմերի   պատասխան  խաղը    Ղազախստանում  տեղի  կունենա  հուլիսի  11-ին: 














2013 Armenian Soccer

back to top