Rate this item
(0 votes)

Սեւադա Արզումանյան «Այսուհետ երկրպագելու եմ «Ակտոբեին»»


Երեկ ղազախական «Ակտոբեին» արտագնա խաղում  1:2  հաշվով  պարտվելուց  հետո  հետխաղյա  մամուլի ասուլիսի  ժամանակ   Կապանի «Գանձասարի»  գլխավոր  մարզիչ  Սեւադա  Արզումայանը  հայտարարեց,  որ այսուհետեւ  թե  եվրոգավաթի խաղարկությունում, եւ թե  Ղազախստանի ընթացիկ  առաջնությունում «Ակտոբեին»  է   երկրպագելու.

« Շնորհավրում եմ  ակտոբինցիներին հաղթանակի  առթիվ:  Նրանց մաղթում եմ արագ վերականգնում եւ  հաջող  մրցելույթ  նաեւ  հաջորդ  փուլում:  Այսուհետու երկրպագելու եմ «Ակտոբեին», թե եվրոգավաթի խաղարկությունում, եւ թե Ղազախստանի  ընթացիկ առաջնությունում:

1-ին խաղում  կողմերի  միջեւ նկատված  խաղամակարդակների  տարբերությունը  այսօր վերացել էր: Ղազախստանի  առաջնությունը  ընթացքի  մեջ եւ խաղայաին պրակտիկայի  առումով  «Ակտոբեն» մեր նկատմամբ  որոշակի  առավելություն ուներ: Մենք  1-ին խաղի  ժամանակ  մրցակցին  ծանոթ չէինք:  Պատասխան  խաղում  մեր խաղացողներից  յուրաքանչյուրը  արդեն  գիտեր  կոնկրետ  ինչ  աշխատանք  պիտի  տանի  խաղադաշտում :  Մենք մրցակցին արդեն  հասցրել էինք  ոչ միայն տեսանյութերով ,այլեւ  կենդանի  տեսել:  Անհրաժեշտ  վերլուծություն էինք  կատարել,  ու լիովին պատրաստ էինք  պատասխան խաղին :  Գիտեինք նաեւ ,որ «Ակտոբեն»  3օր առաջ երկրի առաջնության  ծանր հանդիպում է  անցակցրել  (  հուլիսի  7-ին իր հարկի տակ  3:2  հաշվով հաղթել էր «Տարազին»), եւ  ինչպես  երեւվում էր  չէր հասցրել  դեռ  լիովին վերականգնվել:  Մյուս  կողմից   սակայն  եւ  չի կարելի ասել  թե «Ակտոբեն»  թույլ  խաղաց,  իսկ  «Գանձասարը» ՝ ուժեղ:  ՈՒղղակի  այս անգամ  մեր  ֆուտբոլիստների հաղթելու  ավելի  մեծ  ցանկությամբ էին խաղում,  քան Երեւանում: Մարզադարտում մթնոլորտը  ֆուտբոլային  էր,  եւ կարծում եմ  երկրպագուներին  կողմերը  ֆուտբոլային  տոն  պարգեւեցին: Ես  առանձնահատուկ  շատ  բարձր եմ գնահատում  ձեր երկրպագուներին  նաեւ նրա համար, որ  դատարկ չեն թողնում մարզադաշտի տրիբունաները»:



2013 Armenian Soccer

back to top