Rate this item
(0 votes)

«Ալաշկերտ»- «Շիրակ» խաղից առաջ, 2-րդ տուր

Օգոստոսի18, ժ.19.00,  Երեւան,    «Հանրապետական»  մարզադաշտ

«Ալաշկերտ»- «Շիրակ»     0  խաղ,        +0        = 0       -0         0:0

Մրցավար՝ Զավեն  Հովհաննիսյան


ՀՀ բարձրագույն  խմբի նորեկ  Մարտունու «Ալաշկերտին»  լուրջ փորձություն է  սպասվում ՀՀ չեմպիոն  Գյումրիի«Շիրակի» հետ  խաղում: Այս  թիմերը  ՀՀ առաջնության շրջանակներում  առաջին անգամ են  միմյանց  հանդիպում: Մեկնարկային  տուրում  Արմեն Սանամյանի  սաները՝  «Ալաշկերտի»  ֆուտբոլիստները  ոչ-ոքի ՝ 1:1 խաղացին ՀՀ նախկին  չեմպիոն  «Ուլիսի» հետ,    մինչդեռ Վարդան  Բիչախչյանի գլխավորած «Շիրակը»  փոքր  ինչ անսպասելիոեն  Գյումրիում   2:3 հաշվով պարտվեց  իր գլխավոր  մրցակիցներից  մեկին՝ ՀՀ առաջնության  բրոնզե մեդալակիր՝ Կապանի  «Գանձասարին»:  Այս պարտությունով ընդհատվեց  2012-ի ապրիլի 29-ից  Գյումրիի քաղաքային մարզադաշտի վերաբացումից հետո   այստեղ անցկացրած   «Շիրակի» անպարտելի հանդիպումների  շարքը:  Որքան էլ  տարճրինակ լինի  Բիչախչյանի  սաները   առայժմ  միակն են մրցաշարում,  որ  միավոր  չեն վաստակել:«Շիրակի» համար  զգալի  կորուստ էր այս  խաղից  առաաջ  թիմի  հարձակման գծի աաջատար՝ իվուարցի  հարձակվող Ֆոֆանա Բեկոյի  տեղափոխությունը  Բելգրադի «Պարտիզան»:  Իսկ  ահա,  «Ալաշկերտը»  հակառակը,  այդ  ընթացքում  լուրջ համալրում է  ստացել:  Թիմի կազմը համալրել է  անցած  մրցաշրջանում «Գանձասարի» լավագույն ռմբակու  (38խաղում  9գոլ  է խփել),   հարձակողական ոճի  կիսապաշտպան,25-ամյա բրազիլացի  Դիեգո  Լոմբա  Ֆարիասը: Բացի  այդ  «Ալաշկերտի» կազմը համալրել է նաեւ Մոսկվայի  «ԲԿՄԱ»-ի մարզադպրոցի սան , 22-ամյա հարձակվող Արտակ  Ք. Գրիգորյանը:  Եւ  չնայած այս ամենին ,  բուքմեյքերները  այնուամենայնիվ  էլի  փոքր ինչ ավելի բարձր են գնահատել ՀՀ  չեմպիոնի  հաղթանակի հասնելու  հնարավորությունը .«Շիրակի» համար այն գնահատվել է  2,25,  «Ալաշկերտի» համար՝3,05,  իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3 գործակից:


2013 Armenian Soccer

back to top