Rate this item
(0 votes)

Մխիթարյանի նորմուտը եվրոպական գրանդի կազմում կայացած է

Երեկ, նշանակալի օր էր հայկական  ֆուտբոլի  պատմության մեջ:  ՀՀ ազգային հավաքականի  24-ամյա  կիսապաշտպան  Հենրիխ  Մխիթարյանը  նորմուտը  նշեց  եվրոպական թոփ առաջնությունների  մեկի ՝ Գերմանիայի  բունդեսլիգայի եւ  եվրոպական ակումբային  ֆուտբոլի գրանդերից  մեկ Դորտմունդի  «Բորուսիայի» կազմում, որը  2-րդ տուրում  իր հարկի տակ ոչ այնքան դյուրին պայքարում  2:1 հաշվով  պարտության  մատնեց  Բրաունշվեյգի«Անտարխտին», եւ  այժմ 100տոկոսանոց արդյունքով  գլխավորում է  մրցաշարային աղյուսակը:  Երիտասարդ  հայ ֆուտբոլիստի  նորամուտն  առավել քան  տպավորիչ ստացվեց.  նա խաղաց 91րոպե,  եւ իր  շռնդալից  մուտքով  հաճելի  տպավորություն  թողեց  թե՛ մասնագետների,  եւ թե՛  երկրպագուների  շրջանում, չնայած  գոլային  մի քանի  ռեալ պահեր  չկարողացավ  իրացնել:  Ֆուտբոլիստ իր կրակոտ ու  համարձակ  խաղով  անմիջապես սիրվեց  երկրպագուների կողմից:  Խաղից  հետո ահա ինչ կարծիք հայտնեց  թիմի  եւ  Մխիթարյանի ելույթի մասին  «Բորուսիայի» գլխավոր մարզիչ  Յուրգեն  Կլոպը.
«Մրցակիցը չափազանց հավաքված էր խաղում ամբողջ 90 րոպեների ընթացքում: Մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ և գործել ավելի կենտրոնացած:Բաց թողած գոլի պատճառը կենտրոնացվածության պակասն էր: Մեկ այլ օր, երբ Մխիթարյանն ավելի շատ թարմություն ունենար, երկու գոլ կխփեր»:
Իսկ  ՀՀ ազգային հավաքականի  խաղացողը  «Բորուսիայի» կազմում  իր պաշտոնական  առաջին ելույթից  հետո այսպես է  արտահատվել. «Շատ հուզված էի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դորտմունդի երկրպագուներին Ամենակարևորն այն է, որ այսօր հաղթեցինք»;
Հավելենք,որ հաջորդ՝ 3-րդ տուրում ՝  օգոստոսի 23-ին Մխիթրյանի թիմը  իր հարկի տակ՝  Դորտմունդում կհյուրընկալի 2 տուրից հետո   իր նման  6 միավոր  վաստակած  Բրեմենի  «Վերդերին»:

2013 Armenian Soccer

back to top