Rate this item
(0 votes)

«Ալաշկերտ-2»-ը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը


ՀՀ 1-ին խմբի առաջնության  5-րդ տուրի  վերջին՝ 4-րդ  խաղում Աշտարակի «Քասախի  մարզիկ» անվանումը կրող  մարզադաշտում  Գագիկ Սիմոնյանի ղեկավարությամբ  հանդես  եկող «Ալաշկերտ-2»-ը սկզբունքային պայքարում 2:1  հաշվով պարտության  մատնեց  Կապանի  «Գանձասար-2»-ին ու  կրկին ստանձնեց  միանձնյա  առաջատարի  դերը: 20-րդ  րոպեին  հանդիպման հաշիվը  բաց արեց  «Ալաշկերտ-2»-ի  նորեկ՝    Մոսկվայի  «ԲԿՄԱ»-ի մարզադպրոցի  սան,  22-ամյա     հարձակվող Արտակ Ք. Գրիգորյանը: 44-րդ րոպեին  ստուգատեսի  լավագույն  ռմբարկու,    Գանձասար-2»-ի  24-ամյա հարձակվող Հայրապետ Ավագյանը  վերականգնեց  հավասակշռությունը՝1:1:  Նկատենք, որ սա Ավագյանի  ընթացիկ առաջնությունում  խփած արդեն  10-րդ գոլն էր,   ընդ  որում «Գանձասար-2»  անցկացրած  5խաղում  13 գնդակ է խփել: Իսկ  խաղավարտից 1 րոպե  առաջ  «Ալաշկերտ-2»-ի  22-ամյա պաշտպան Անդրանիկ Կարապետյանին  հաջողվեց  իր թիմին  կրկին առաջ  մղել ու  2:1 հաշվով  հաղթանակ  պարգեւել:   Սիմոնյանի  սաները առայժմ միակն են  մրցաշարում,  որ  առանց  պարտության են ընթանում,  եւ 4խաղից  հետո  վաստակած  10 միավորով  գլխավորում են  մրցաշարային աղյուսակը:  9-ական  միավորով   2-3-րդ տեղերը  կիսում են   վերջին 3հանդիպումներում  3 անընդմեջ  հաղթանակ  տոնած «Փյունիկ-2»-ն ու «Շիրակ-2»-ը:
Հերթական՝  6-րդ տուրի հանդիպումները  տեղի  կունենան  օգոստոսի  26-ին: Այս  տուրում  խաղից ազատ է  «Շենգավիթը»: 

2013 Armenian Soccer

back to top