Rate this item
(0 votes)

Եւս մի բրազիալացի է հայտավորվել «Ալաշկերտի» կազմում

Ինչպես  հայտնում են  ՀՀ առաջնության բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտի» մամուլի  ծառայությունից,  բրազիլացի ֆուտբոլիստ Հենդերսոն Ասսիս Գիմարաեշը  պայմանագիր է  ստորագրել ակումբի  հետ:
Ձախ  եզրային  եւ հենակետային  կիսապաշտպանի  դիրքերում  ելույթ ունեցած  Հենդերսոնը 23 տարեկան է և հանդես է եկել Բրազիլիայի« C» սերիայի «Ֆորտալեզա» ,ապա Բրազիլայի Սեարա նահանգում հանդես եկող «Մարանգուապե» ակումբներում:  Բրազիլացի  երիտասարդ այս  ֆուտբոլիստը   հնարավոր է «Ալաշկերտում»  նորամուտը  կնշի արդեն  «Փյունիկի»  հետ  3-րդ տուրի  օգոստոսի 25-ի արտագնա խաղում:
Հավելենք  նաեւ , որ «Ալաշկերտի» մամուլի քարուղարությունը հաստատել է նաև այն տեղեկատվությունը, որ   ակումբի  հետ 1-ական  տարվա  պայմանագիր են ստորագրել  իտալացի պաշտպաններ՝ Ալեսսանդրո Վենեցիան և Ալեսսանդրո Մարկետտին,որոնք  նույնպես  կարող են  մասնակցել «Փյունիկի» հետ վերոհիշյալ հանդիպմանը:



2013 Armenian Soccer

back to top