Rate this item
(0 votes)

Իտալական դեսանտ «Ալաշկերտում»

Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին զգալի ակտիվություն դրսևորող «Ալաշկերտն»:  Ինչպես  մեր թղթակցին հայտնեց  ակումբի  մամուլի քարտուղար Գեւորգ  Մարիկյանը  ,  այսօր բարձրագոււյն խմբի  նորեկի  կազմը պաշտոնապես  համալրվեց ևս երկու օտարերկրացի ֆուտբոլիստներով:Հիշեցնենք, որ մինչ այդ «Ալաշկերտում» հայտավորվել և իրենց նորամուտն էին նշել բրազիլացի կիսապաշտպան  Դիեգո Լոմբան և ռուսաստանաբնակ հարձակվող  Արտակ Գրիգորյանը: Այսօրվա նորեկներն իտալացիներ են, ովքեր մի քանի օր թիմում մարզվելուց հետո  1-ական տարվա պայմանագրեր ստորագրեցին և պատրաստ են խաղադաշտ մտնել «Ալաշկերտի» կազմում օգոստոսի 24-ին կայանալիք 3-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպման ժամանակ:
Խոսքը երկու Ալեսսանդրոների մասին է` Վենեցիայի և Մարչետտիի: Վենեցիան 24 տարեկան է, ժամանակին հանդես է եկել մինչև 18 տարեկանների Իտալիայի հավաքականում, կենտրոնական կիսապաշտպան է: «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական Կլուժի «Ունիվերսիտատեայից»:
Մարչետտին 25 տարեկան է, խաղում է ձախ պաշտպանի դիրքում: Նրա վերջին ակումբը բուլղարական «Բոտևն» է:
Նշենք, որ իտալացի նորեկները տեխնիկապես լավ պատրաստված, փորձառու և գրագետ ֆուտբոլիստներ են:



2013 Armenian Soccer

back to top