Rate this item
(0 votes)

«Փյունիկ» -«Ալաշկերտ» խաղից առաջ , 3-րդ տուր

Օգոստոսի 24, ժ.19.00, Երեւան,   Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ


«Փյունիկ»-  «Ալաշկերտ»      0խաղ,  + 0       =0      -  0        0:0


Մրցավար՝  Սուրեն  Բալիյան


ՀՀ գավաթակիր  «Փյունիկ»  ՀՀ առաջնության  շրջանակներում   առաջին անգամ է  հանդիպելու   բարձրագույն  խմբի նորեկ «Ալաշկերտին»,  որը  հատկապես  այս  խաղից  առաջ  կազմի  զգալի  փոփոխույունների է ենթարկվել:  Վերջին  օրերին  Արմեն  Սանամյանի ղեկավարած «Ալաշկերտի» կազմը 6 նոր  լեգիոնոներ են համալրել, այդ  թվում 1-ական խաղացող Բրազիլիայից ու  Նիգերիայից,  2-ական   Իտալիայից եւ ՌԴ-ից: Ինչ  խոսք սրանք լուրջ համալրումներ են ու անկասկած  պիտի օգնեն  նորաստեղծ  թիմին,  որ  իր կազմում  արդեն  9 լեգիոներ ունի,  կարողանա  արժանապատիվ  ելույթ  ունենալ  բարձրագույն  խմբում: «Փյունիկը» այս ընթացքում ոչ  մի փոփոխության  չի ենթարկվել, եւ  փաստորեն Ռաֆայել Նազարյանի  գլխավորած  թիմի էլ  հաջող  հանդես գալու երաշխիքը  կազմի  կայունությունը  պիտի լինի: 
Նախորդ  տուրում  «Փյունիկը»  Կապանում   կարողացավ  ծնկի  բերել  իր գլխավոր  մրցակիցներից մեկին՝  «Գանձասարին»,  եւ  3:2  հաշվով  մրցաշարում առաջին հաղթանակը  տոնեց:  Իսկ «Ալաշկերտն» էլ արժանի  մրցակցություն  ծավալելով  իր հարկի տակ  ՀՀ չեմպիոն «Շիրակի» հետ   ոչ-ոքի՝ 1:1  խաղաց:

Չնայած  «Ալաշկերտում»  կատարված  զգալի  փոփոխություններին բուքմեյքերները ,այնուամենայիվ  այս խաղում «Փյունիկի» հաղթանակի հասնելու  շանսերը շատ  բարձր են  գնահատում:  Նազարյանի սաների  հաղթանակի հասնելու  հնարավորությունը  գնահատվել է 1,7, իսկ  Սանամյանի  սաներինը՝4,75 գործակցով,  ոչ-ոքին էլ ստացել է ՝ 3,3 գործակիցը:


2013 Armenian Soccer

back to top