Rate this item
(0 votes)

Մխիթարյանի «Բորուսիան» «մահվան»,թե՞… «ապրելու» խմբում է հայտնվել


Երեկ,  Մոնակոյում  կայացած  վիճակահանության  արդյունքներով  կատարվեց Եվրոպայի  Չեմպիոնների Լիգայի խմբային  մրցաշարի մասնակիցների   տեղաբաշխումը:

Այս փուլի 32 մասնակիցները բաժանվեցին  8խմբի  ՝  յուրաքանչյուրում 4 ակումբ:  Բոլորովին վերջերս  Ուկրաինայի  չեմպիոն  Դոնեցկի«Շախտյորից»   Գեմանիայի փոխչեմպիոն, ՉԼ-ի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից՝ Դորմուդի  «Բորուսիա» տեղափոխված  ՀՀ ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանի  թիմը  մասնագետների գնահատմամբ  հայտնվեց  «մահվան»  խմբում:  Թեպետ կարծում ենք  այս  հարցում  շտապելու  հարկ չկա, ու  միայն   խմբային մրցաշարի ընթացքը ցույց կտա նման  կանխատեսման իրավացիությունը:

«Բորուսիան» հայտնվել է«F» խմբում,  ուր նրա մրցակիցները անգլիական  Լոնդոնի«Արսենալը»,  իտալական «Նապոլին» եւ  ֆրանսիական Մարսելի«Օլիմպիկը»են : «Բորուսիայի»  գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպպի  գնահատմամբ,  խմբի  բոլոր  4 մասնակիցներն էլ   փլեյ –օֆֆ դուրս  գալու  հավասար շանսեր ունեն ,եւ  որ նաեւ   իրենք,  հատկապես  «Արսենալի»  եւ «Մարսելի» հետ հին հաշիվներ  ունեն մաքրելու :
Մխիթարյանի թիմը  ՉԼ-ի խմբային  մրցաշարի մեկնարկային տուրում ՝ սեպտեմբերի  18-ին Իտալիայում  կհույրընկալվի  «Նապոլիի» կողմից:

Տեղին է  նշել,  որ  ՉԼ-ի խմբային մրցաշարի վիճականհության արարողությանը  ներկա էր նաեւ  Հայաստանն այստեղ ներկայացնղ  Armenian soccer.com  կայքի  գլխավոր խմբագիր  Էդգար Պետրոսյանը,  ով դրանից անմիջապես  հետո  մասնակցեց 
անցած մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի  որոշման քվեարկությանը: Այսօր  Պետրոսյանը   Երեւանի  ժամանակով ժամը 13-ին Մոնակոյում կմասնակցի նաեւ   ԵԼ-ի խմբային մրցաշարի  վիճակահանության  արարողությանը:

2013 Armenian Soccer

back to top