Rate this item
(0 votes)

Մովսիսյանը չի մոռանում, որ ՌԴ-ի պրիեմեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է

Չեխիայի եւ Դանիայի  ընտրանիների հետ առաջիկա  ընտրական հանդիպումներից առաջ այսօր Երեւանում սկսվող  ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական  հավաքին  բարձր տրամադրությամբ է մոտենում Մոսկվայի«Սպարտկի»հարձակվող  Յուրա  Մովսիսիյանը:Նա  երեկ,  ՌԴ-ի պրեմիեր լիգայի 7-րդ տուրի  «Տոմի» հետ  Մոսկվայում կայացած հանդիպման 1-ին խաղակեսի  վերջին րոպեին  մեկ անգամ էլ  հիշեցրեց,որ    անցած  մրցաշրջանի  ՌԴ-ի առաջնության լավագույն ռմբարկուն է եղել (խփած 13գոլով) ու   գլխի դիպուկ  հարվածով հավասարեցնեց խաղի հաշիվը : Սա ՌԴ-ի ընթացիկ առաջնությունում  Մովսիսյանի խփած արդեն  3-րդ գոլն էր: «Սպարտակին» այս  խաղում 2:1  հաղթանակ պարգեւեց   76-րդ րոպեին  Պավել Յակովլեւի խփած  2-րդ գոլը: ՀՀ ազգային հավաքականի  կիսապաշտպան  Արաս Օզբիլիսը այս խաղում   Մովսիսյանի  նման  «Սպարտակի» մեկնարկային  կազմում էր, սակայն  77-րդ րոպեին  փոխարինվեց:«Սպարտակը» այս հաղթանակից  հետո վաստակած 14 միավորով 2-4-րդ տեղերն է կիսում «Զենիթի» եւ  «Ռոստովի»հետ:
Այս տուրում  «Ուրալը» իր հարկի տակ 0:3 հաշվով  պարտվեց  ԵԼ-ի խմբային մրցաշարի մասնակից  Կազանի «Ռուբինին»: Այս  խաղին մասնակցած  ՀՀ ազգային հավաքականի  հարձակվող,  օգոստոս ամսվա «Ուրալի» լավագույն խաղացող ճանաչված Արթուր  Սարկիսովն ու  թիմի ավագ,պաշտպան Դենիս  Թումասյանը մեկնարկաին կազմում էին, սակայն  ոչնչով  չկարողացան  օգնել  իրենց  թիմին  պարտությունից խուսափելու  գործում:  Էդգար Մանուչարյանը  վնասվածքի պատճառով  բացակայում էր  «Ուրալի» կազմում:
Մոսկվայի  «Դինամոն»   իր հարկի տակ  ոչ-ոքի՝1:1 խաղաց  «Ռոստովի» հետ: Այս խաղին էլ  չմասանկցեց  ՀՀ ազգային  հավաքականի ավագ,  դարպասապահ  Ռոման Բերեզովսկին,  որը թեեւ  հայտավորված էր հանդիպմանը,  սակայն մնաց  պահեստայինների թվում:Հիշեցնենք ,որ  նախորդ 3հանդիպումներում  «Դինամոյի» դարպասը մեծ հաջողությամբ  Բերեզովսկին էր  պաշտպանում:




2013 Armenian Soccer

back to top