Rate this item
(0 votes)

«Արարատ»-«Ալաշկերտ» խաղից առաջ, 6-րդ տուր

Սեպտեմբերի 21, ժ.19-ին , Երեւան , «Հրազդան» մարզադաշտ


«Արարատ»- «Ալաշկերտ»     0խաղ     +0    =0    -0    0:0


Մրցավար՝ Արման  Ղուշչյան


Այս թիմերը ՀՀ առաջնության շրջանակներում առաջին անգամ են հանդիպում  միմյանց: Նրանք տարբեր  տրամադրություններով են մոտենում այսօրվա մրցավեճին: Նախորդ ՝5-րդ տուրում առաջնությունը հաջող սկսած  «Արարատը» Գյումրիում  շատ  մոտ էր հաղթանակին, սակայն այն ձեռքից բաց թողեց, քանի  թիմի ավագ՝ Խորեն Վերանյանին խաղավերջում  11մետրանոց հարվածը  դիպուկ իրացնել չհաջողվեց ու կողմերը  բավարվեցին 1-ական  միավորով: «Ալաշկերտը» 5-րդ տուրում  Կապանում «Գանձասարից» 2:9 հաշվով   կրած խայտառակ պարտություից հետո  շատ արագ սթափվելով, այդ խաղից ընդամենը  4օր հետո ՀՀ գավաթի  խաղարկության  քառորդ եզրափակչի 1-ին խաղում 1:0 հաշվով կարողացավ  առավելության հասնել գավաթային  հանդիպումների  հաջողակի համբավ վայելող  ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկայի» նկատմամբ: Սա մրցաշրջանում  Արմեն Սանամյանի սաների  տոնած առաջին հաղթանակն էր, այն էլ վերոհիշյալ նվաստացուցիչ պարտությունից հետո: Այժմ մրցաշարային աղյուսակում «Արարատը»  8միավորով «Շիրակի հետ կիսում է 3-4-րդ տեղերը,իսկ «Աշակերտը»,որ դեռ  միայն 2 միավոր ունի ՀՀ նախկին չեմպիոն  «Ուլիսի» հետ  եզրափակում  է  մրցաշարային  աղյուսակը:
Բուքմեյքերները այս խաղի  բացահայտ ֆավորիտ են համարում  «Արարատին»: Աբրահամ  Խաշմանյանի սաների հաղթանակի հասնելու համար   սահմանվել է 1,65,մինչդեռ «Ալաշկերտի» համար այն գնահատվել է 4,իսկ ոչ-ոքին էլ ստացելէ 3,5 գործակիցը:



2013 Armenian Soccer

back to top