Rate this item
(0 votes)

Պատանեկան ընտրանին «ջախջախում» է «Փյունիկ-2»-ին,սակայն Խաշմանյանը դժգոհ է …

Ինչպես արդեն հայտնել ենք հոկտեմբերի 10-15-ը Լեհաստանում ընթանալիք մինչեւ 19տարեկանների Եվրոպայի առաջնության  ընտրական փուլի 2-րդ խմբի մրցաշարին մասնակցել  նախապատրաստվող ՀՀ ընտրանին Աբրահամ Խաշմանյանի  ղեկավարությամբ սեպտեմբերի 15-18-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում  3-օրյա ուսումնամարզական  հավաք անցկացրեց:
Ուրախալի էր, որ այս անգամ մարզիչը հավաքին հրավիրված 20 ֆուտբոլիստների թվում  ընդգրկել էր նաեւ արտերկրում  հանդես եկող հավաքականի  6 թեկնածուների,որոնց  հետ  եւս  մեծ հույսեր է կապում: Հավաքի  վերջին օրը՝ սեպտեմբերի  18-ին  ՀՀ ընտրանին ստուգողական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ, որին պարտության մատնեց խոշոր ՝ 6:0 հաշվով:  Այս խաղում մինչեւ 19տարեկակների ՀՀ հավաքականի կազմում 2-ական գոլի հեղինակ  դարձան  «Փյունիկի» խաղացողներ Վարդան Բակալյանն ու  Վիուլեն Այվազյանը,1-ական անգամ էլ աչքի ընկան պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում ելույթ ունեցող Սարգիս Շահինյանն ու «Շիրակի» խաղացող Արամ Մուրադյանը: Չնայած տոնած խոշոր հաշվով հաղթանակին Խաշմանյանը  դժգոհ մնաց  հավաքին  ներկայացած հավաքականի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից, որը մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ   պատճառներով է պայմանվորված:Ինչպես երեկ,  հանրային հեռուստատեսության  Հ1 հեռուստալիքի  «Լրացուցիչ ժամանակ»հաղորդման ժամանակ հայտնեց  մարզիչը  Նրանց մեծ մասը իրենց թիմերի հիմնական կազմերում չեն   ընդգրկվում եւ խաղային պրակտիկայի խնդիր ունեն,  իսկ ՀՀ –ում ելույթ  ունեցողների մեծ մասն էլ խաղում  է  միայն ՀՀ 1-ին խմբի առաջնությունում,  որը մարզչի  բնորոշմամբ  ցածր մակարդակ ունի:
Մարզիչը օբեկտիվորեն նշեց  նաեւ,  որ նման կարճատեւ ուսումնամարզական հավաքների  ընթացքում կարելի է աշխատանքներ տանել  միայն տակտիկական եւ հոգեբանության  խնդիրների  կարգավորման ուղղությամբ, սակայն եթե չկա ֆունկցիոնալ անհարժեշտ   պատրաստվածություն, այդ խնդիրները իրագործել  շատ  դժվար կլինի: Չնայած դրան Խաշմանյանը, որ միշտ էլ  առանձնանում է իր խստապահանջությամբ, լավատես է եւ լիահույս է, որ հոկտեմբերի 3-7-ը Երեւանում ՝ ֆուտբոլի ակադեմիայում  եվրոպական ստուգատեսի մեկնարկից առաջ  նախատեսվող վերջին ուսումնամարզական հավաքին տղաները առավել  հավաքված ու  պատրաստ կներկայանան:Նկատենք, որ  այդ վերջին հավաքի ժամանակ հավաքականի կմիանա նաեւ ընտրանու  առանցքային խաղացողներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական  թիմի կիսապաշտպան, 18-ամյա Արտյոմ Սիմոնյանը, որը իր ակումբի կազմում  մասնակցում է  նաեւ ՈՒԵՖԱ-ի պատանեկան  ՉԼ-ի խմբային մրցաշարում: 3 օր առաջ՝սեպտեմբերի18-ին  նա մինչեւ 19տարեկանների  «Զենիթի» կազմում  մասնակցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետո խմբային մրցաշարի  Իսպանիայում տեղի ունեցած 1-ին հանդիպմանը (2:4),եւ դարձավ գոլի հեղինակ:Մարզիչը հույս ունի  նաեւ,որ  իր մարզավիճակը կփորձի կարգավորել  դեռ  որոշակի խնդիրների պատճառով պորտուգալական «Բրագայում» դեռ ոչ մի պաշտոնական  հանդիպում չանցկացած  ու  միայն  թիմի մարզումներին մասնակցող Սարգիս Շահինյանը:
Ավելացնենք  նաեւ,  որ  ընտրական 2-րդ խմբում ընդգրկված ՀՀ  հավաքականը ըստ խաղացանկի  հոկտեմբերի 10-ին մեկնարկային  տուրում  Երեւանի ժամանակով ժամը 13-ին  Լեհաստանի Ինովրոցլավ քաղաքում  կմրցի խմբի ֆավորիտ համարվող Ռումինիայի ընտրանու հետ:  Մեր հավաքականի հաջորդ 2հանդիպումները կայանալու են  Տուխոլա քաղաքում եւ սկսվելու են  ժամը 17-ին:  Հոկտեմբերի 12-ին ՀՀ պատանեկան  ընտրանու  մրցակիցը կլինեն տանտերերը՝ Լեհաստանի  պատվիրակները,  իսկ հոկտեմբերի 15-ին էլ մեր պատանիները  ուժերը կչափեն Լիտվայի հավաքականի հետ: 




2013 Armenian Soccer

back to top