Rate this item
(0 votes)

«Արարատն» արժանիորեն դարձավ 1-ին շրջանի հաղթողը

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  7-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց 1-ին շրջանը:Անցկացված 4հանդիպումներում խփվեց 10գոլ, ընդ որում հետաքրքիր զուգադիպությամբ դրանցից 2-ում գրանցվեց 2:2 հաշիվը ,իսկ մյուս երկուսում կողմերից մեկը հաղթեց  միունույն նվազագույն՝1:0 հաշվով:
Այս տուրում  «Միկա»-«Շիրակ» խաղում խփվեց ՀՀ առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլը,որի հեղինակը հանդիպման արդեն 7-րդ վայրկյանին աչքի ընկած «Միկայի»22-ամյա հարձակվող Արման Հակոբյանն էր : Խաղը սկսելով կենտրոնից «Միկան» արագորեն գնդակը տեղափոխեց «Շիրակի» կիսադաշտ, թիմի ավագ Արմեն Պետրոսյանը գնդակը հասցեագրեց Արման Հակոբյանին, որն էլ խփեց  ի դեպ , իր առաջին գնդակը բարձրագույն խմբի առաջնությունում:Ճիշտ է հետո ՀՀ չեմպիոնը իվուարցի 23-մյա հարձակվող Սերժ Դեբլեի դուբլի շնորհիվ   մինչեւ ընդմիջում բեկելով հանդիպման ընթացքը հաշվի մեջ առաջ անցան՝ 2:1: Երկրորդ կեսում հյուրերն իրենց հաջողությունը զարգացնելու մի քանի լավ հնարավորություն ունեին, սակայն դրանք չօտագործեցին ու գործեց ֆուտբոլի չգրված  անողոք  օրենք՝ «չես խփում դու, խփում են քեզ» եւ պատժվեցին:Հանդիպման նախավերջին՝  89-րդ րոպեին դաշտին տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Անդրանիկ Ոսկանյանը աջ եզրից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ եւ Արթուր Ադամյանը գլխի դիմահար հարվածով հաշիվը դարձրեց 2:2:2-րդ խան անընդմեջ Արամ Ոսկանյանի սաները այս կերպ խաղի վերջին թոպենորին խափած գոլի շնորհիվ փրկվեցինպարտություից:«Միկան» առաջնության այժմ միակ թիմն է, որ դեռ  պարտություն չի կրել: Առաջին խաղաշրջանի 7 հանդիպումներից երկուսն ավարտել է Արամ Ոսկանյանի թիմի հաղթանակով, իսկ 5-ում արձանագրվել է ոչ-ոքի:Սակայն այս ամեն բավանականցրեց ,որպեսզի ՀՀ 6-ակի գավաթակրիը 11միավորով զբաղեցնի միայն մրցաշարային աղյուսակի  4-րդ հորիզոնականը: Իսկ ահա  Վարդան Բիչախչյանի սաներն էլ  9միավորով հանգարվանեցին 5-րդ տեղում:
Մրցաշրջանի հայտնությունը դարձած «Արարատը» տուրից տուր առաջադիմելով հավատարիմ ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի դեռ անցած մրցաշրջանին տված խոստմանը ,  ի հեճուկս  որոշ հոռետես  մասնագետների արժանիորեն   դարձավ 1-ին շրջանի հաղթող: Այս հարցում  վճռորոշ եղավ այս տուրում մինչ այդ  առանց պարտության ընթացած «Փյունիկի» նկատմամբ ճիշտ մարտավարության կիրառմամբ   1:0 հաշվով «Արարատի»  տարած կարեւոր հաղթանակի միջոցով:Այս խաղից հետո հերթական անգամ խաղին տաված  իր գնահատականներով կրկին զարմացրեց «Փյունիկի» եւ ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, ով հայտարարեց ,որ չնայած պարտությանը  չափազանց  գոհ է իր սաների ելույթից եւ, որ «Արարատը» ողջ խաղի ընթացքում  միայն  մեկ գոլային պահ է ունեցել ու այն էլ իրացնելով է  հաղթել:  Մարզիչը հանավանբար մոռացել է, 17-րդ րոպեի վճահարույց դրվագը,երբ  գնդակը անկյունայինի խաղարկումից հետո հատել էր  «Փյունիկի» դարպասային գիծը,սակայն մրցավարը վդա չնկատելու տվեց ու  գոլ չարձանագրեց:  Եւ այնուամենայնիվ,այս ամենով հանդերձ ,  «Փյունիկը» կարող էր խուսափել պարտություից ,եթե 87-րդ րոպեին «Արարատի» դարպասին  մրցավարի  նշանակած 11մետրանոցը հաստակ իրացներ թիմի ավագ Դավիթ Մանոյանը:Սակայն ընթացիկ առաջնոթւյունում հուսալի եւ առայժմ  վստահ   խաղը ցուցադրող «Արարատի»դարպասապահ Ստեփան  Ղազարյանը կարողացավ ետ մղել Մանոյանի հարվածը:Նկատենք ,որ  «Արարտին» հաղթանակ պարգեւեց  26-ամյա սերբ հարձակվող Ալեքասանդր Ռակիչի 48-րդ րոպեին խփած միակ գոլը, ով  հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասի  հեռավոր անկյունը:  Սա  վերջին հանդիպումներում առանձնակի բարձր արդյունվետությամբ գործող   սերբ լեգիոների ընթացիկ առաջնությունում խփած  արդեն 4-րդ գոլն էր, ընդ որում  նա դրանք խփել է թիմի  վերջին 4խաղերում:    Ամեն դեպքում, կարծում ենք  երբեք ,ցանկացած պարագոյում չպետք է օբեկտիվությունը կորցնել,ու արդարացիորեն նշել,ինչպես հաղթանկած խաղում  իր թիմի արժանիքները ,այնպես էլ  արժանավայել ձեւով  ընդունել կրած պարտությունը եւ ոչ թե պարտությունը կոծկելու  համար արդարացում փնտրել:
4անընդմեջ պարտություննից հետո  այս տուրում  «Բանանցի»հետ խաղում վերջապես կարողացավ միավոր վաստակել «Ալաշկերտը»:  Եւ այստեղ էլ խաղի վերջին րոպեներին իր թիմին պարտությունից փրկեց «Ալաշկերտի» ամենափորձառու խաղացողներից մեկը`24-ամյա հարձակվող  Միհրան Մանասյանը: Սա «կախարդական» շրջանում հայտնված  բավական հետաքրքիր կազմ ունեցող«Բանանցի» խաղացած արդեն 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, իսկ առաջնությունում էլ ընդհանապես  արդեն 5-րդը: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը իր դժգոհություն արտահայտեց  2 լեգիոնների` մեքսիկացի Ստեֆանո Ռոդրիգեսի ,եւ մալիացի պաշտպան ֆոֆոանա Սեկուի ,ինչպես նաեւ ՀՀ ազգային հավաքականից վերջին շրջանում դուրս  մնացած կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի ելույթների վերաբերյալ: :Սլովակ մասնագետը գտվում է ,որ խաղային կարգապահություն չպահպանող,անպատասխանատու  ֆուտբոլիստների  հետ ինքը չի ցանկանա շարունակել աշխատել:
Նկատենք, որ 1-ին շրջանի ավարտից հետո միայն ՀՀ նախկին չեմպիոն «Ուլիսն» ու բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտը» դեռ չեն ճաշակել հաղթանակի քաղցրությունը ,եւ 3միավորով  եզրափակում են մրցաշարային աղյուսակը՝ բաժանելով  7-8-րդ տեղերը:
Այժմ ՀՀ հավաքականների( ազգային ,երիտսարասդական ,պատանեկան)   առաջիկա ելույթներով  պայմանավորված ՀՀ առաջնությունում  կարճատեւ խաղադադար է հայտարարվելու:Այդ  պատճառով անորոշ ժամանակով  հետաձգվել են նաեւ հոկտեմբերի 5-ինեւ 6-ին խաղացանկով նախատեսված 8-րդ տուրի հանդիպումները ,իսկ 9-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 19-իեւ 20-ին:1-ին շրջանից հետո առաջնության լավագույն  ռմաբարկուների ցուցակը խփած 7 գոլով գլխավորում է «Գանձասարի» կիսապաշտպան ՝ Արտակ Դաշյանը; Նրան  առայժմ հետեւում է «Շիրակի» իվուարցի հարձակող Սերժ Դեբլեն, ով կարողացել է  5անգամ գրավել մրցակիցների դարպասը: 1-ին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը այս տեսքը ունի ՝
Մրցաշարային աղյուսակ
N    Թիմեր    Խ    Հ    Ո    Պ    ԽԳ    ԲԳ    Մ
1.     Արարատ    7    4    2    1    11    4    14
2.     Փյունիկ    7    3    3    1    14    10    12
3.     Գանձասար    7    3    2    2    18    11    11
4.     Միկա    7    2    5    0    8    6    11
5.     Շիրակ    7    2    3    2    11    10    9
6.     Բանանց    7    1    5    1    7    7    8
7.     Ուլիս    7    0    3    4    6    12    3
8.     Ալաշկերտ    7    0    3    4    8    23    3


2013 Armenian Soccer

back to top