Rate this item
(0 votes)

Հենրիխ Մխիթարյան «Մեզ ուրբաթ օր հետաքրքիր մրցակցություն է սպասում»

Երեկ, ՀՀ ազգային ընտրանու առաջին ՝ «բաց» մարզումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց  ՀՀ ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.

«Ճիշտ է` այս շրջափուլում դեռ տանը հաղթանակ չենք տոնել, սակայն, կարծում եմ, մեր հավաքականի հետ ոչինչ չի պատահել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք Բուլղարիայի ընտրանուն: Առաջիկա 2խաղերը մեր հավաքականի համար շատ կարևոր են ու վճռորոշ կլինեն: Մենք լրջորեն ենք պատրաստվում, ու ամեն ինչ անելու ենք առավելագույն քանակի միավորներ վաստակելու համար:
Բուլղարիայի ընտրանու հետ նախորդ մրցամարտը արդեն պատմություն է, եւ ոչինչ այլեւս չենք կարող փոխել:  Կարևոր է, որ այս խաղում հաջող հանդես գանք: Այս շրջափուլում գրեթե միշտ էլ  կորուստներով ենք խաղացել, սակայն մենք ունենք մարզիչ, ով կկարողանում է  լուծել կադրային խնդիրները:
Չեխիայի ընտանու հետ խաղից հետո, երբ ասեցի,որ մեր խաղով ստիպեցինք լռել, նկատի ունեի այն մարդկանց, ովքեր կարծում էին, որ հավաքականն անկում է ապրել և հաղթանակները պատահական են եղել: Կարծում եմ, որ նման բան ասելու իրավունք չունեն, քանի որ մենք ազգ ենք ներկայացնում և փորձում ենք ամեն ինչ անենք պատվով դուրս գալու համար: Մենք խաղում ենք ոչ թե մեր անվան համար, այլ խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, ծնվել են Հայաստանում և ներկայացնում են Հայաստանը: Խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր ցավում են մեր հավաքականի համար:
Բուլղարիայի  ընտրանին բավական ուժեղ է, սակայն մենք ավելի շատ պետք է կենտրոնանք մեր խաղի վրա: Մեզ ուրբաթ օրը շատ հետաքրքիր մրցակցություն  է սպասվում: Կարծում եմ` այս պահին ամենակարևորը Բուլղարիայի  հավաքականի հետ հանդիպումն է , որովհետև եթե այս խաղում կարողանանք  3միավոր վաստակել, ապա  Իտալիայի ընտրանու հետ առավել մեծ ոգևորվածությամբ կխաղանք:
Ինչ վերաբերում է իմ մարզվիճակիս ,ապա  դա  ավելի  ճշգրիտ տեսում է մարզիչը ,իսկ ես ամեն ժամ փորձում եմ բարելավել ու կարարելագործել այն»:

2013 Armenian Soccer

back to top