Rate this item
(0 votes)

Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ՀՀ նախկին չեմպիոն«ՈՒլիսի»հետ

Ինչպես արդեն հայտնել էինք  ՀՀ հավաքականների պաշտոնական հանդիպումներով պայմանավորաված ՀՀ առաջնությունում կարճատեւ խաղադադար է հայտարավել: Օգտվելով այդ հանգամանքից  եւ ֆուտբոլիստներին խաղային տոնուսում պահելու համար ՀՀ բարձագույն խմբի առաջնությունում 7-8-րդ տեղերը կիսող, եւ դեռ հաղթանակի քաղցրությունը չճաշակած «Ալաշկերտն» ու ՀՀ նախկին չեմպիոն«Ուլիսը» Աշտարակի «Քասախի մարզիկ»մարզադաշտում ստուգողական հանդիպում անցակացրին:
Ինչպես մեր թղթակցին հայտնեց «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գեւորգ Մարիկյանը,այսանգամ էլ, ինչպես եւ ՀՀ առաջնության մեկնակային տուրի այս թիմերի միջեւ տեղի ունեցած  հանդիպումում գրանցվեց  1:1 հաշիվը: Ուշագրավ է նաեւ այն, որ այս խաղում եւս,ինչպես առաջնության մրցամարտում  մրցակիցները գոլերը խփեցին ստանդարտ  դրությունների խաղարկման ժամանակ:
Թիմերի գլխավոր մարզիչներ՝ Արմեն Սանամյանն ու Կարեն Բարսեղյանը մեծ թվով փոխարինումներ կատարեցին, և հենց փոխարինման ելած ՀՀ նախկին չեմպիոնի կազմում հանդես եկող նախկին շիրակցի Մկրտիչ Նալբանդյանն ու ալաշկերտցի Գարեգին Մաշումյանը դարձան գոլերի հեղինակ: Ավելացնենք նաեւ, որ արդյունավետ հարվածները արձանագրվեցին խաղավերջում՝ համապատասխանաբար, 84-րդ և 86-րդ րոպեներին:
Հավելնեք նաեւ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հոկտեմբերի 7-11-ը Բուդապեշտում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության սեմինարի, որի աշխատանքներին ներկա են եղել ՈՒԵՖԱ-ի անդամակից 54երկրկների 2-ական պատվիրակ:Բացի Արմեն Սանամյանից  բացի այստեղ ՀՀ ներկայացնում էր նաև ՀՖՖ-ն աշխատակից Ղազար Հակոբջանյանը:  Սեմինարին մասնակցել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:


2013 Armenian Soccer

back to top