Rate this item
(0 votes)

Յուրա Մովսիսյան «Մինասյանն ինձ երբեւէ հանդիպած լավագույն մարզիչներից մեկն է»

ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Միասյանի հրաժարականի լուրը ալեկոծեց հայկական ֆուտբոլի անդորրը: Ֆեյսբուքյան իր էջում այդ առիթով այսպիսի գրառում է թողել ՀՀ ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, Յուրա Մովսիսյանը.


«Շատ զարմանալի էր լսել այն տխուր նորությունը, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել: Ես գիտեմ, թե նա ինչպես էր սիրված ֆուտբոլիստների ու երկրպագուների կողմից, և հիասթափված էի, երբ լսեցի նրա հրաժարականի լուրը: Միևնույն ժամանակ հարգում եմ նրա որոշումն ու հավակնությունները: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նրան, ով իմ հանդես գալու ժամանակ ինձ  եչբեւէ հանդիպած լավագույն մարզիչներից մեկն է: Նա մեծագույն մարզիչ է, սակայն էլ ավելի լավ անձնավորություն է, ու կուզենայի հաջողություն մաղթել նրան մասնագիտական հետագա գործունեության ընթացքում: Հուսով եմ` հրաշալի ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ կրկին կաշխատեմ նրա հետ: Նա հիանալի էր տրամադրում ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, և առանց Մինասյանի առաջնորդության մենք երբեք նման հաջողության չէինք հասնի ո’չ ազգային հավաքականի, ո’չ էլ մեր ակումբների կազմերում: Շնորհակալություն մարզիչ»:

2013 Armenian Soccer

back to top