Rate this item
(0 votes)

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, քիչ առաջ ավարտվել է  «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնիեն  դարձել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է ՀՀ ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 177 միավոր: Երրորդ տեղում է ՀՀ ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հավաքել է 47 միավոր:

2013 Armenian Soccer

back to top