Rate this item
(0 votes)

Արեգ Ազատյանն ու Սեմյոն Մուրադյանը պաշտոնապես համալրել են Բանանցի կազմը

Երեւանի <Բանանցի> մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբի գլխավոր թիմը  սլովակ մասանգետ Ժոլտ Հոռնյակի ղեկավարությամբ  շարունակում է մարզվել սեփական մարզաբազայում՝ նախապատրաստվելով 2013/2014 թվականների մրցաշրջանի 2-րդ կեսին:
Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ նախնական պլանների թիմը ուսումնամարզական 1-ին հավաքն անցկացվելու է սեփական մարզաբազայում: Ներկայումս «Բանանցը» օրական մեկ մարզում է անցկացնում արհեստական խաղադաշտում: Միևնույն ժամանակ թիմի ֆուտբոլիստները մարզվում են նաև վարժասարքերի վրա:

Տեղեկացնենք նաեւ , որ բարձրագույն թիմի ֆուտբոլիստների հետ մեկտեղ մարզվումներին  ներկայումս մասնակցում են  նաեւ  2-րդ և 3-րդ թիմերից հրավիրված ՝ Արմեն Մանուչարյանը, Պետրոս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը և Հովհաննես Իլանգյոզյանը: Բացի այդ «Բանանցում» մարզվում է նաև «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանը:

Ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել երկու նորեկների հետ: <Միկայի> նախկին հարձակվողներ Սեմյոն Մուրադյանն ու Արեգ Ազատյանը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգան<Բանացի>կազմում: Հավելենք նաեւ, որ այս ֆուտբոլիստների ունակություններին  «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը  քաջ ծանոթ է, քանի որ հենց  նրա գլխավորությամբ  երկուսն էլ հանդես են եկել «Միկայի» կազմում ու դարձել են  ՀՀ առաջնության փոխչեմպիոն:
2014 Armenian Soccer

back to top