Rate this item
(0 votes)

Դավիթ Մանոյան. Պատկերացնել անգամ չէի կարող, որ ինձ կրկին կվիրահատեն

«Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը դեկտեմբերին բժշկական միջամտության էր ենթարկվել Կոլորադայում (ԱՄՆ):
ՀՀ ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը, ով այս պահին Միացյալ Նահանգներում շարունակում է վերականգնողական կուրսը, ակումբի  մամուլի ծառայության միջոցով  այպիսի պարզաբանում է տվել իր առողջական վիճակի մասին.
<Անցած տարի Գերմանիայում վիրահատվեցի, որից հետո ամեն ինչ պետք է լավ լիներ. ձախ ծնկիս խրճիկն էր վնասվել, որը շատ վտանգավոր է ֆուտբոլիստի համար: Ցավոք, կես տարի անց նորից պարբերական ցավեր ունենացա, զգում էի, որ չեմ կարողանում առավելագույն ուժով խաղալ, ինչ-որ բան խանգարում էր:
Դեկտեմբերին, երբ մեկնեցի Մյունխեն բուժզննման, պատկերացնել անգամ չէի կարող, որ ինձ կրկին վիրահատություն կնշանակեն: Բժիշկս ասաց, որ նույն տեղում խրճիկը լավ վիճակում չէ և առանց բժշկական միջամտության լավագույնը 1կամ 2տարի կկարողանամ խաղալ, մինչդեռ հաջող վիրահատության դեպքում՝ շատ երկար:
Այդ պատճառով էլ ինձ ուղարկեցին ծնկի ամենահայտնի մասնագետի մոտ, որը նման վիրահատությունների հանճար է: Կոլորադոյում դեկտեմբերի 20-ին վիրահատվեցի, որից հետո բժիշկն ինձ ասաց, որ դա իր երբևէ արած ամենալավ վիրահատությունն էր: Ինչպես նաև բարձր գնահատեց շանսերը, որ վնասված հատվածը նորից կաճի ու ամեն ինչ լավ կլինի:
Բժշկի հսկողության տակ մեկ շաբաթ էի, հիմա վերադարձել եմ Լոս Անջելես: Մարտի սկզբին նորից պետք է գնամ Կոլորադո, ապա՝ Մյունխեն: Հայաստան կվերադառնամ, երբ արդեն սկսեմ վազել ու ի վիճակի լինեմ մարզվել թիմի հետ, սակայն կոնկրետ երբ՝ չեմ կարող նշել»:

2014 Armenian Soccer

back to top