Rate this item
(0 votes)

Շիրակը ուսումնամարզական հավաք է սկսել ֆուտբոլի ակադեմիայում

ՀՀ չեմպիոն Գյումրիի «Շիրակը» երեկվանից՝ հունվարի 13-ից  2014թ .   իր  1-ին ուսումնամարզական հավաքը սկսեց  Երևանում՝  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը հայտնում են , որ գյւոմրեցիների    այս  հավաքը կտեւի 17 օր:
Փետրվարի 2-ին «Շիրակը» պատաստվում է  մեկնել ԱՄՆ-ի Գլենդել քաղաք, որտեղ կանցկացնի 2-րդ  ուսումնամարզական հավաքը:
Հիշեցնենք, որ փետրվարի  8-ին,  «Շիրակը» Կալիֆորնիա  նահանգի Կարսոն քաղաքում տեղական ժամանակով ժամը 19.30-ին  միջազգային  ընկերական հանդիպում է անցկացնելու հանրահայտ  «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:
Նկատենք, որ Վարդան Բիչախչյանի սաները նոր տարում մարզումները սկսել էին Գյումրիում  դեռ  հունվարի 6-ից ,ուր մարզվեցին մինչև հունվարի 12-ը:
Հավելենք նաեւ, որ  ակումբի հետ պայմանագրերը խզել են փորձառու կիսապաշտպան Արմեն  Տիգրանյանը ,սփյուքահայ երիտասարդ լեգիոնականներ ՝Կարեն Հակոբյանը (Ռուսաստան) ու  Քարամ Սևոյանը (Ուկրաինա):Ակումբը հրաժարվել է սպասելիքները չարդրացրած իվուարցի 24-ամյա  հարձակվող Բոտի Դեմելի ծառայություններից:Վերջինիս հասակակից  ու համերկրացի,  ՀՀ առաջնւթյան լավագույն  ռմբարկու( 9գոլ) Սերժ  Դեբլեն  էլ <Շիրակի>հետ կնքած   պայմանագրի  ժամկետի ավարտից  հետո այն  չի երկարձգել ու հիմա Թուրքիայում  փորձաշրջան է   անցնում  Ղազախստանի չեմպիոն <Ակտոբեի>կազմում:
Նկատենք նաեւ , որ  ներկայումս   թիմում  մնացած 2 լեգիոնականները՝ սենեգալցի  կիսապաշտպան Դամե Դիոպն ու իվուրացի պաշտպան Բորիս  Կադիոն  <Շիրակի> մարզումներին  ներգարվվել են մյուս  թիմակիցներից  մի  փոքր ավելի ուշ՝ հունվարի 10-ից:
Ներկայումս բանակցություններ են  ընթանում  աֆրիկացի մի քանի ֆուտբոլիստների  (Կոդիվուարից ,Գանայից ,Սենեգալից եւ Սիեռա Լեոնեից)  հրավիրելու  ուղղությամբ:  Եթե  նրանց փաստաթղթերը պատրաստ  լինեն ,ապա այս ֆուտբոլիստները արդեն երեւանյան հավաքի ժամանակ  կփորձակվեն Երեւանում:
Ակումբի գլխավոր մարզիչը  գտնում է, որ <Շիրակն> այսօր հենակետային և եզրային կիսապաշտպանների ,ենթահարձակվողի եւ հարձակվողի  կարիք է զգում:
Հավելենք նաեւ ,որ <Շիրակի> գլխավոր թիմի մարզումներին  ներկայումս  ներգրավված  են  նաեւ ակումբի դուստր թիմի՝ <Շիրակ-2>-ի  հեռանկարային  4-5 խաղացողներ: 

2014 Armenian Soccer

back to top