Rate this item
(0 votes)

Արարատն այսօր մեկնում է …Կիպրոս

Նախապես հայտարվել էր ,որ ՀՀ  22-րդ  առաջնության առաջատար Երեւանի <Արարատը>  իր  2-րդ ուսումնամարզական հավաքը նախատեսում է  հունվարի 15-26-ը անցկացնել Չեռնոգորիայում:Սակայն  թիմի ծրագրերում  որոշ  փոփոխություններ կատարվեցին ,եւ  Չեռնագորիայի փոխարեն <Արարատը> պիտի ուղևորվի Կիպրոս:
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիներն այսօր՝  հունվարի 15-ին ավտոբուսով  կուղևորվի Վրաստան ,որտեղից էլ ինքնաթիռով  կմեկնի Կիպրոս: Այստեղ   Լառնակայում հունվարի 16-ից Աբրահամ Խաշմանյանի սաները  10-օրյա ուսումնամարզական  հավաք կանցկացնեն:
Հունվարի 16-26-ը ընթանալիք  այս ուսումնամարզական  հավաքին <Արարատը» մեկնում է 19 ֆուտբոլիստներով:
Հավաքի ընթացքում նախատեսված է, որ  Խաշմանյանի  սաները   2ստուգողկան հանդիպում կունենա,  որոնք նախատեսված են հունվարի 23-ին և 25-ին,իսկ  մրցակիցները կճշգրտվեն մոտկա օրերին:
Կիպրոսում <Արարատի> կազմում  հնարավոր է  փորձարկվեն  2 լեգիոներներ,  այդ թվում ավստրիալացի 23-ամյա կիսապաշտպան Ռոբերտ Ստամբոլցիևը, ով այնտեղ ելույթներ  է ունեցել Նիկոսիայի  <Օլիմպիակոսում> և Կուկլիոնի <ԱԵԿ>-ում:
Կիպրոսյան հավաքին վնասվածքների պատճառով չեն մասնակցելու կիսապաշտպան  Տիգրան Ոսկաննյանն ու  հարձակվող Գալուստ Պետրոսյանը, ովքեր դեռ շարունակում են ապաքիվել: Իսկ ահա թիմի 2նորեկները՝ պաշտպաներ Արտակ Անդրիկանն ու Վաչիկ Եղիազարյանը թիմի հետ մեկնում են  Կիպրոս: Հ
Հիշեցնենք ,որ <Արարատը> հունվարի 5-12-ը իր այս տարվա  առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրել էր  Ծաղկաձորում:

2014 Armenian Soccer

back to top