Rate this item
(0 votes)

Արշակ Կորյանը քավեց իր մեղքն ու …դուբլի հեղինակ դարձավ


ՌԴ-ի պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 2-րդ  տեղում ընթացող Մոսկվայի <Լոկոմոտիվը> ,   մրցաշարի   2-րդ հատվածի նախապատրաստության շրջանակներում ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայի  Լագուշ քաղաքում ,  որին մասնակցող 28ֆուտբոլիստների թվում է նաեւ ակումբի երիտասարդական թիմի և մինչև  19տարեկանների ՌԴ-ի  ընտրանու 18-ամյա հարձակվող Արշակ Կորյանը:

1շաբաթյա մարզումներից հետո, երեկ երկաթուղայինները այս տարվա իրենց առաջին ստուգողական խաղում խոշոր՝  5:0 հաշվով պարտության  մատնեցին  Պորտուգալիայի 3-րդ դիվիզոնի մասնակից Լագուշի  <Էսպերանսային>:Հանդիպման  հերոսներից մեկը նոր տարուց արդեն   <Լոկոմոտիվի>հիմնական կազմի հետ մարզվող հայազգի պատանի հարձակվողն է ,ով թեև ասպարեզ  մտավ  2-րդ խաղակեսի սկզբում, սակայն հասցրեց դառնալ դուբլի հեղինանկ՝ աչքի ընկանելով    56  ու 75-րս րոպեներին: Ընդ որում  Արշակը 54-րդ րոպեին էլ կարող էր աչքի ընկնել ,սակայն չկարողացավ անվրեպ իրացնել իր իսկ  վաստակած 11մերտրանոցը: Բայց դրանից  ընդամենը 2րոպե  անց խփեց իր թիմի 3 –րդ , իսկ մի փոքր ուշ էլ նաեւ  5-րդ գոլը ,ու խաղընկերների առաջ լիովին քավեց  չիրացրած 11-մետրանոցի  իր  մեղքը:Հունվարի 22-ին պորտուգալական հավաքի վերջին օրը Ֆարուում  Կորյանի թիմը ուժերը կչափի Պորտուգալիայի  պրեմիեր լիգայի մասնակից  <Օլյանենսեի>հետ:

2014 Armenian Soccer

back to top