Rate this item
(0 votes)

Արարատը պատրաստվում է ուժերը չափել Ռոտորի հետ

Ինչպես արդեն   հայտնել   ենք  ՀՀ ընթացիկ առաջնության  միանձնյա  առաջատար  Երևանի <Արարատը> Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ  հունվարի 16-26-ը  ուսումնամարզական հավաք է անցկացնում  Կիպրոսում:
Հայաստանի <ձմեռային> չեմպիոն,  երեկ  արդեն հասել է Լառնակա, ուր և հանգրվանել  է  ծովափին մոտ  գտվող  4-աստղանի <Louis Princess Beach> հյուրանոցում: Նախապես   պլանվորված էր,որ  այս հավաքիընթացքում , որին   ակումբի 19 ֆուտբոլիստ է մասնակցում,  <Արարատը> 2ստուգողական հանդիպում  պիտի անցկացնի՝ հունվարի 23-ին  և 25-ին: Սակայն այսօր առավոտյան  հայտնի է դարձել ,որ հունվարի 22-ին <Արարատի> առաջին ստուգողական հանդիպման մրցակիցը  լինելու է ՌԴ-ի 1-ին խմբի  ընթացիկ առաջնությունում 16-րդ տեղում ընթացող  Վոլգոգրադի <Ռոտորը>:Վերջինիս  կազմում հանդես է գալիս Ռւսաստանի երիտասարդական  հավաքականի թեկնածու, 21-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը :
<Ռոտորն> Ֆյոդոր Շերբաչենկոյի գլխավորությամբ  այստեղ հունվարի 15-ին  Լիմասոլում  մի ստուգողական հանդիպում արդեն անցկացրել է և 12:0 հաշվով հաղթել է  Կիպրոսի 1-ին խմբի  մասնակից Պոլեմիդիայի <Կարմիոտիսային>: Բայրամյանն  ասպարեզ է դուրս եկել այդ խաղի 2-րդ խաղակեսում և 1գոլի հաղթանակ է դարձել: Իր երկրոդ հանդիպումը ռուսական ակումբը պիտի անցկացներ բուղարական Պլովդիվի <Բոտևի>հետ ,սակայն վերջին պահին բուղարացիները հրաժարվել են հանդիպումից  և <Ռոտորը> մրցակից է ընտրել <Արարատին>: <Արարատը> այս հավաքի ստուգողական հանդիպումների ժամանակ նպատակ ունի նաև փորձակելու  թիմին միացող պոտենցիալ նորեկներին: 


2014 Armenian Soccer

back to top