Rate this item
(0 votes)

Արարատը հնարավոր է փետրվարին մասնակցի Albena Cup 2014 մրցաշարին

Բուլղարական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ՀՀ բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը», հնարավոր է, Բուլղարիայում մասնակցի Albena Cup 2014 միջազգային մրցաշարին: Մրցաշարը տեղի է ունենալու Սև ծովի ափին գտնվող Ալբենա հանգստավայրում:
«Արարատի» մամուլի ծառայությունից հայտնեցին,  որ իրենց  ակումբի մասնակցությունը դեռևս  վերջնականապես հաստատված չէ և այդ մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:
Բուլղարական աղբյուրների համաձայն, «Արարատից» բացի  մրցաշարում պատրաստվում են   հանդես գալու նաև  Բուլղարիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Վառնայի <Սպարտակը>, Ռուսեի <Դունավն» և «Ռակովսկին», Ռումինիայի  2-րդ դիվիզիոնի առաջնության  մասնակից  <Արադը>: Սպասվում է, որ մրցաշարին   իր մասնակցությունը  կհաստատի նաև Ռումինիայի 2-րդ  դիվիզիոնում հանդես եկող «Դունարեա» ակումբը:
Մրցաշարի ձևաչափը կախված կլինի նրանից, թե քանի մասնակից թիմ կլինի:Ամեն դեպքում ստուգատեսի   մասնակից  թիմերը հնարավորություն կունենան առնվազը   4-ական հանդիպում անցկացնելու:
Եթե  Երևանի «Արարատը» համաձայի մասնակցել միջազգային այս մրցաշարին, ապա Բուլղարիա կժամանի փետրվարի 1-ին և մրցաշարը կմեկնարկի  հենց «Արարատի» մասնակցությամբ խաղով:
Հիշեցնենք, որ  «Արարատը» հունվարի 16-ին  մեկնել է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական հավաք կէ անցկացնելու  մինչև հունվարի 26-ը:Արտասահամանյան  ևս մեկ ուսումնամարզական հավաք էլ <Արարատը> պլանավորել է անցկացնել փետրվարի 8-22-ըԱբու Դաբիում (ԱՄԷ): 


2014 Armenian Soccer

back to top