Rate this item
(0 votes)

Պաշտոնական խաղերի փոխարեն ընկերական հանդիպումներ

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի  առաջնության հոկտեմբերի 20-ին  և 21-ին նախատեսված 26-րդ տուրի հանդիպումները հարգելի պատճառով հետաձգվեցին: Խաղային ռիթմից չընկնելու համար հոկտեմբերի 20-ին թիմերը ընկերական հանդիպումներ ունեցան:

Դիլիջանի «Իմպուլսը» Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում հյուրընկալեց Կապանի «Գանձասարին» ու հաղթեց 1:0 հաշվով: Հաղթական գոլի հեղինակը «Իմպուլսի» իսպանացի լեգիոներ Դիեգո Կաստրոն էր:

«Շիրակը» Գյումրիում 3:1 հաշվով պարտության մատնեց երկրի գործող չեմպիոն «Ուլիսին»:  Գյումրեցիների կազմում աչքի ընկան Բեկոն, Յորոն և  Լևոն Պաչաջյանը: Սա «Շիրակի» կազմում Պաչաջյանի խփած առաջին գոլն էր:

«Բանանցը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Իսկ ահա  առաջնության առաջատար «Միկան», և  վերջին շրջանում Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ նկատելիորեն առաջադիմած «Արարատը» բավարարվեցին երկկողմանի հանդիպումներով:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 27-ին և 28-ին: Հոկտմեբերի 27-ին կմրցեն «Ուլիս»-«Իմպուլս», «Արարատ-«Բանանց», իսկ հոկտեմբերի 28-ին՝  «Միկա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Գանձասար» զույգերը:

©2012 Armenian Soccer

back to top